Artsakhpress

Մշակույթ

Շուշիում կբացվի նկարչուհի Ժակլին Սարգսյանի «Արցախ. մեր բաժին երազը» խորագրով ցուցահանդեսը

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ին, Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում տեղի կունենա նկարչուհի Ժակլին Սարգսյանի «Արցախ. մեր բաժին երազը» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:

Շուշիում կբացվի նկարչուհի Ժակլին Սարգսյանի «Արցախ. մեր բաժին երազը» խորագրով ցուցահանդեսը

Շուշիում կբացվի նկարչուհի Ժակլին Սարգսյանի «Արցախ. մեր բաժին երազը» խորագրով ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «ԱՐՏ PR» ընկերության հիմնադիր-տնօրեն Գայանե Դավթյանն ասել է, որ ԱՐՏ PR ընկերության նախաձեռնությամբ այս տարվա մայիս ամսին մի խումբ ժամանակակից արվեստագետներ եռօրյա այցով եղան Արցախում և իրականացրին «Նվիրատվություն Արցախին» նախագիծը: Նախագծի շրջանակներում նրանք իրենց գեղանկարչական աշխատանքները նվիրեցին Արցախին: Այդ արվեստագետների շարքում էր նաև Ժակլին Սարգսյանը, որը հատուկ այդ նախագծի համար ստեղծել էր «Արցախ» խորագրով իր մեծածավալ կտավը և որը տեղ գտավ Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում:
«Այդ այցը Ժակլինի առաջին այցն էր Արցախ, որից և շատ տպավորված նա վերադառնալով Գյումրի սկսեց աշխատել իր նոր շարքի վրա, որն ամբողջովին նվիրված է Արցախին: Այս անգամ ևս ԱՐՏ PR ընկերության նախաձեռնությամբ այդ բացառիկ շարքը` անհատական ցուցահանդեսի տեսքով, կներկայացվի Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում»,- նշել է Գ. Դավթյանը:
Նրա խոսքով՝ արցախյան արվեստասերներին սպասվում է չափազանց հետաքրքիր ցուցադրություն, երաժշտություն և գինու հյուրասիրություն: Մուտքն ազատ է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -66-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search