Artsakhpress

Վերլուծական

ԱՄՆ բանաձևն ունի կիրառական բաժին. Շահան Գանտահարյանի հոդվածը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը առաջին հերթին ԱՄՆ Հայ Դատի համակարգի եւ հատկապես Վաշինգտոնի գրասենյակի երկարատեւ ու հետեւողական աշխատանքների արդյունքն է։

ԱՄՆ բանաձևն ունի կիրառական բաժին. Շահան Գանտահարյանի հոդվածը

ԱՄՆ բանաձևն ունի կիրառական բաժին. Շահան Գանտահարյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնականաբար, կա նաեւ քաղաքական ժամանակահատվածի գործոնը, հատկապես Վաշինգտոն-Անկարա հարաբերություների ներկա համապատկերը, միջին արեւելյան տարածաշրջանում շահերի բախման որոշակի կետերն ու հատկապես Սիրիայում վերջին ռազմական գործողությունների համատեքստը նկատի ունենալով։
Քաղաքագիտական այբուբենը հիշեցնում է, որ  երկկողմ ուղղությունների  շահերի բախման կամ  համընկնման կետերի հատման պահի օգտագործումը երրորդ կողմի համար ստեղծում է նպաստավոր պայման՝ առավելություն ձեռք բերելու համար։ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակը փաստորեն քաղաքական արվեստի տիրապետման փաստ հրամցրեց եւ ճիշտ պահին խփեց թիրախին։
Արժե հիշել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 1975-ին եւ 1984-ին հանդես է եկել ճանաչման բանաձեւերով. 1982-ին նախագահ Ռեյգանը իր ապրիլքսանչորսյան ուղերձում հիշատակել է ցեղասպանություն եզրը։
Երեսունհինգ տարի անց ներկայացուցիչների պալատը ամրագրում է ցեղասպանության ճանաչումը եւ դրան զուգահեռ կարեւոր դրույթներ արձանագրում, որոնք պատմաբարոյականից ավելի որոշակի կիրառական նշանակություն են նախանշում։
  1. Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը՝ պաշտոնապես ճանաչելու եւ հիշատակելու ճանապարհով.
  2. Արգելել  ԱՄՆ կառավարության՝ Հայոց Ցեղասպանության կամ որեւէ այլ ցեղասպանության ժխտման գործընթացում  ներգրավվելու, ներառվելու կամ որեւէ ձեւով առնչվելու փորձերը։
  3. Խրախուսել Հայոց Ցեղասպանության փաստերի, ներառյալ մարդասիրական օգնության գործում ԱՄՆ դերի եւ մարդկության դեմ  ներկայիս իրականացվող հանցագործություններին եւ Հայոց ցեղասպանության միջեւ առնչությունների վերաբերյալ  կրթությունը եւ հանրային իրազեկությունը։
Առաջին կետը բավական ճանապարհ է անցել. ԱՄՆ նահանգներից 49-ը արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ հերթականորեն ոգեկոչում զոհերի հիշատակը։ Երկրորդը դեպի ժխտողականության քրեականացում  նախանշող ուղու որդեգրմանը նպաստող դրույթներ է պարփակում իր մեջ։ Մինչ երրորդը անկախ կրթական ծրագրերի Հայոց ցեղասպանության պատմականը ներառելու կոչից քաղաքական խիստ ուղերձ է պարփակում ուղղված Անկարային։ Դա պարզորեն մեկնաբանվում է  միեւնույն պետության ուղղակի եւ միջնորդավորված ցեղասպանություն կամ ցեղային զտումներ կատարելու հանգամանքին։ 20-դ դարում ուղղակի կազմակերպելով, 21-րդ դարում աջակցելով եւ ֆինանսավորելով իսլամական ահաբեկչական խմբավորումներին։
Նոր կարեւոր հանգամանք եւս դիտարկվում է այս բանաձեւի որոշման առիթով։ Դա Արցախի Հանրապետության արտգործնախարարի անձամբ ներկայությունն է ներկայացուցիչների պալատի նիստին։ Նախարարի արձագանքմամբ՝  Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։
Այստեղ արդեն հստակ է Անկարայի աջակցությունը ռազմական հանցագործություններով, ցեղասպանական ծրագրերով  պետական ահաբեկչական միավոր՝ Ադրբեջանին։ Իսկ ԱՄՆ-ը համանախագահող միջնորդ է արցախյան բանակցություններին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search