Artsakhpress

Տնտեսական

Հրապարակվել է 2019 թ.-ի 9 ամիսների արդյունքներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը

ԱՀ ֆինանսների նախարարությունը «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:

Հրապարակվել է 2019 թ.-ի 9 ամիսների արդյունքներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը

Հրապարակվել է 2019 թ.-ի 9 ամիսների արդյունքներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության 300 խոշոր հարկատուներն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 34 միլիարդ 72 միլիոն 600 հազար դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 30 միլիարդ 609 միլիոն 600 հազար դրամի դիմաց կամ 3 միլիարդ 463 միլիոն դրամով ավելի։
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ ինը ամիսների ընթացքում 300 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե մուտքագրված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների մեծությունը կազմում է ընդհանուր պետական բյուջեի մուտքերի 77.2 %-ը:
Հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարվա ինն ամիսների ընթացքում, այնպես էլ այս տարի առաջատարը «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է: Ընկերության կողմից 2019 թ.-ի ինն ամիսների արդյունքներով բյուջե է վճարվել շուրջ 15 միլիարդ 369 միլիոն 500 հազար դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Երկրորդ և երրորդ տեղերում «Արցախբանկ» և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ներն են` համապատասխանաբար 2 միլիարդ 733 միլիոն և 1 միլիարդ 861 միլիոն 900 հազար դրամ պետական բյուջե վճարած գումարներով:
 
Ցանկին մանրամասն ծանոթանալու համար ցանկացողները կարող են այցելել ԱՀ ֆինանսների նախարարության կայքէջի «Հրապարակվող տեղեկություններ» բաժինը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը՝ -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search