Artsakhpress

Հասարակական

Նախագահ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:

Նախագահ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին

 Նախագահ Սահակյանը  շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուղերձում ասված է.
«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ:
 Դուք իրականացնում եք ազգանպաստ ու հայրենանվեր առաքելություն՝  ուղղված հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու, մայր Եկեղեցին ավելի բարգավաճ ու զորավոր դարձնելու, քրիստոնեական հավատքն ամրապնդելու վեհ նպատակների իրականացմանը։  
Այս բոլոր տարիների ընթացքում միշտ զգացվել է Ձեր հոգատար ու առանձնահատուկ վերաբերմունքը Արցախի նկատմամբ, Ձեր աջակցությունն ու զորակցությունը նրա խնդիրների լուծման գործին, ինչի համար շնորհակալ  ու երախտապարտ ենք Ձեզ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ,  Վեհափառ Տեր, այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արեւշատություն։ Թող Աստված պահապան լինի Ձեզ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ի բարօրություն ու բարգավաճում մեր Հայրենիքի»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Մշակույթ

Սպորտ

Սփյուռք

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Search