Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արմեն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կանցկացնի եզրափակիչ գոտեմարտը:
Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Արմեն Մելիքյանն այսօր կգոտեմարտի ոսկե մեդալի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում էArmsport.am–ը, Մելիքյանը, որը 3 հաղթանակ էր տարել դուրս գալով եզրափակիչ, այսօր երեկոյան կայանալիք վճռորոշ գոտեմարտում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովի հետ: