Artsakhpress

Տնտեսական

Արայիկ Հարությունյանն Արցախի տնտեսության զարգացման լոկոմոտիվն է համարում գյուղատնտեսությունը

 Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման հեռանկարում առաջիկա 10-11 տարիների ընթացքում 10 տոկոս ցուցանիշը պետք է լինի թիրախային, և այդ 10 տոկոս տնտեսական աճն է ապահովելու Արցախի ժողովրդագրական, ինչու չէ նաև անվտանգության խնդիրը:

Արայիկ Հարությունյանն Արցախի տնտեսության զարգացման լոկոմոտիվն է համարում գյուղատնտեսությունը

Արայիկ Հարությունյանն Արցախի տնտեսության զարգացման լոկոմոտիվն է համարում գյուղատնտեսությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 4-ին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացած «Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսության ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ այսօր պատերազմը պահանջում է շատ ավելի ռեսուրսներ, քան նախկինում, և դրա համար տնտեսական ցուցանիշները համարում է շատ ավելի կարևոր:
«Եթե վերջին տասը տարիների ընթացքում Արցախի տնտեսության աճն ապահովել են հիմնականում էներգետիկան, հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, որը բերել է ծառայության ոլորտի աճին, ապա առաջիկա 10 տարում հիմնական լոկոմոտիվը լինելու է գյուղատնտեսությունը, որովհետև հիդրոէներգետիկայում ներուժը սպառվելու է մինչև 2022-23 թվականները: Այսինքն` որտեղ հնարավոր է լինելու կայաններ կառուցել, կառուցվում է կամ ընթացքում է: Արդյունքում`2007 թվականի միջին տարեկան 90 միլիոն կվտ/ժ արտադրությունը հասցվելու է 1 միլիարդ 100 միլիոնի, որը թույլ կտա Ղարաբաղն առաջիկա 50 տարում ապահովել վերականգնվող, էժան էներգիայով, որը իր հերթին թույլ է տալու Ղարաբաղին հրաժարվել նավթային և գազային ռեսուրսներից»,-ընդգծեց Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց առջև խնդիր է դրված, որպեսզի մինչև 2040 թվականը ամբողջությամբ մեքենաները  և արտադրական օբյեկտները անցնեն էլեկտրականի:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Արցախի գյուղատնտեսության ոլորտում կան բազմաթիվ պիլոտային ծրագրեր: «Արդեն ունենք պիլոտային բավական շատ հաջողված ծրագրեր նռան և այլ մշակաբույսերի առումով: Ընդհանուր առմամբ եթե պտղի արտադրությունը այսօր կազմում է մինչև 20 հազար տոննա, պետք է հասցնել այն 200 հազար տոննայից ավելի ցուցանիշի: Նռան արտադրության առումով կա մրցակցային առավելություն: Նռան պահանջարկը մեծանում է, իսկ աշխարհագրորեն ամեն տեղ հնարավոր չէ աճեցնել: Երկրորդ կարևոր ուղղությունը ոչխարաբուծությունն է: Այսօր եթե ոչխարների գլխաքանակը տատանվում է 100 հազարի շրջանակում, այդ թիվը պետք է հասցնել ավելի քան 500 հազարի»,- ասաց Հարությունյանը:
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահի կարծիքով` ոչխարաբուծությունը միակ ուղղությունն է, որի միջազգային գինը շատ ավելի բարձր է, քան տեղականը:
«Եթե կարողանալու ենք գյուղատնտեսության ՀՆԱ-ի մասը հասցնել 250-300 միլիոն դոլարի, դա նշանակում է ունենալ 2-2.5 միլիարդ դոլար ՀՆԱ արդյունք: Սա է մեր գլխավոր ճանապարհը»,- եզրափակեց Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Search