Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի, ռուս մարզուհի Ալինա Զագիտովան ֆրանսիական Գրենոբլ քաղաքում անցկացվող Internationaux de France 2019-20 մրցաշրջանի Գրան պրիի երրորդ փուլում ելույթն սկսել է հայկական դուդուկի հնչյունների ներքո:
Գեղասահքի ռուս չեմպոնուհին Ֆրանսիայում իր ելույթն սկսել է հայկական դուդուկի հնչյունների ներքո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զագիտովան ներկայացել է Կլեոպատրայի կերպարով և ելույթն սկսել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի երաժշտական սետղծագործության ներքո, փոխանցում է tert.am-ը:
Ստեղծագործությունը, որը կոչվում է The Feeling Begins, հեղինակել է բրիտանացի երաժիշտ, կոմպոզիտոր Փիթեր Գեբրիելը: 2008-ին Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը և Բրայան Մեյն այն կատարել են Լոնդոնում կայացած համերգի ժամանակ՝ նվիրված Նելսոն Մադելայի 90-ամյակին:
Զագիտովան 2019/20 մրցաշրջանի Գրան պրիի երրորդ փուլում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ առաջին հորիզոնականը զիջելով իր հայրենակցուհուն՝ Ալյոնա Կոստորնայային:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-: