Artsakhpress

Միջազգային

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նոր խոսնակ է ընտրվել Լինդսեյ Հոյլը

Լեյբորիստ Լինդսեյ Հոյլն ընտրվել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ: Այս մասին են վկայում երկուշաբթի թագավորության խորհրդարանի ստորին պալատի անդամների գաղտնի քվեարկության արդյունքները:

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նոր խոսնակ է ընտրվել Լինդսեյ Հոյլը

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նոր խոսնակ է ընտրվել Լինդսեյ Հոյլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2010 թվականից խոսնակի ավագ տեղակալի պաշտոնը զբաղեցրած 62-ամյա Հոյլի օգտին 4-րդ փուլում իրենց ձայնն են տվել 325 պատգամավորներ: Նրա ընդդիմախոս՝ նույնպես լեյբորիստ Քրիս Բրայանտի թեկնածությունն աջակցել են 213 պատգամավորներ:
Նոր խոսնակը կփոխարինի Ջոն Բորքոուին, որն այս պաշտոնին է 10 տարի եւ հոկտեմբերի 31-ին սեփական ցանկությամբ հրաժարական է ներկայացրել: Նա այդ օրը, երբ Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գար, նախօրոք էր որոշել եւ չի փոխել, չնայած Brexit-ի վերջնաժամկետը տեղափոխվել է 2020 թվականի հունվարի 31: Հիմա խոսնակի թեկնածությունը պետք է հաստատեն Լորդերի պալատը եւ Եղիսաբեթ II թագուհին, սակայն այս ընթացակարգերը ձեւական են:
Նոր խոսնակի մասին
Հոյլը, որը հունիսին դարձավ 62 տարեկան, առաջին անգամ Համայնքների պալատ է ընտրվել 1997 թվականին՝ Անգլիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող իր հայրենի Լանքանշիր կոմսության Չորլի ընտրական տարածքից: Մինչեւ դա 14 տարի կամ 5 ժամկետ անընդմեջ (1980-1997 թվականներ) նա եղել է Չորլիի քաղաքային խորհրդի անդամ՝ զուգահեռ զբաղվելով տեքստիլ բիզնեսով եւ տպագրական գործով:
Պատգամավորի պաշտոնում նրա ամենաաղմկահարույց նախաձեռնություններից են եղել նոր մանկական հիվանդանոցը լեդի Դիանայի անունով կոչելու կամ «Հիթրոու» օդանավակայանը ի պատիվ նրա անվանափոխելու առաջարկները: Նա այս առաջարկներով է հանդես եկել 1997 թվականին Փարիզում արքայադուստր Դիանայի ավտովթարի հետեւանքով զոհվելուց հետո: Այս նախաձեռնություններից ոչ մեկը աջակցություն չի ստացել: 2018 թվականին նա բրիտանական հանրությանը ծառայելու համար ասպետի կոչում է ստացել:
Իր ընտրության նախօրեին The Sunday Times-ի հետ հարցազրույցում Հոյլը հայտնել էր, որ մտադիր է պայքարել հանուն այն բանի, որ Համայնքների պալատի նիստերի ժամանակ մթնոլորտը, որը սաստիկ շիկացել էր Brexit-ի երկար ամիսների քննարկումների պատճառով, ավելի բարյացակամ դառնա:
Այս կապակցությամբ պարբերականը հիշեցնում է, որ 650 պատգամավորներից 40-ը հրաժարվել են իրենց թեկնածությունն առաջադրել դեկտեմբերի 12-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Նրանցից շատերը ստացած վիրավորանքներն են համարել այդպիսի որոշման գլխավոր պատճառը:
Խոսնակի դերը
Ընտրվելուց հետո Լոյբորիստական կուսակցությանը Հոյլի անդամակցությունը պետք է կասեցվի, քանի որ, ըստ գործող կանոնների, Համայնքների պալատի խոսնակը պետք է անկողմնակալ մարդ լինի եւ իրավունք չունի նախապատվություն տալ որեւիցե առանձին կուսակցության: Խոսնակը նաեւ չի մասնակցում քվեարկություններին եւ դա կարող է անել միայն մեկ դեպքում՝ եթե պատգամավորների ձայները հավասար կիսվել են:
Միեւնույն ժամանակ, հենց խոսնակն է ընտրում, թե այս կամ բիլի հարցում ինչ լրացումներ կարող են թույլատրվել, իսկ ինչ լրացումներ՝ ոչ։ Երբեմն դա կարող է ազդեցություն գործել օրինագծի քննարկման ընթացքի վրա, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս Brexit-ի վերաբերյալ վերջին քվեարկությունների փորձը, ընդամենը մեկ լրացում կարող է լիովին փոխել օրենքի նախագծի էությունը։
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Պահպանողական կուսակցության կառավարությունում կուտակվել են բազմաթիվ դժգոհություններ նախկին նախագահ Ջոն Բերքուոի հանդեպ, առաջին հերթին բանավեճեր վարելու նրա կոշտ ձեւի եւ այն պատճառով, որ նա ինչ-որ մի պահի փոխեց ընթացակարգը՝ ընդդիմությանը թույլ տալով կարճ ժամանակով վերահսկողություն սահմանել օրակարգի վրա։ Շատերն են նրան հիշեցնում, թե ինչպես թույլ չտվեց այս տարի այն ժամանակվա վարչապետ Թերեզա Մեյին (2016-2019) նորից քվեարկության դնել Brexit-ի համաձայնագիրը՝ ասելով, որ այն ոչ մի բանով չի տարբերվում պատգամավորների արդեն մերժածից։
Times թերթը տեղեկացրել է, որ Բերքոուի գործողություններից վրդովմունքը կառավարությունում այնքան մեծ էր, որ նա կարող էր դառնալ 230 տարվա մեջ առաջին խոսնակը, որին վարչապետը միապետին խորհուրդ չի տա մտցնել Լորդերի պալատի կազմ։
Հատկանշական է, որ ինքը՝ Հոյլը, երբեք իր դիրքորոշումը չի հայտնել Brexit-ի վերաբերյալ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search