Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի թիվ 18 ծննդատանը վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում վերելակի ճոպանը կտրվել է:
Երկու հայ ՌԴ-ում վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել վերելակի անսարքության հետևանքով
«Վերելակի սարքավորումները փոխարինելիս շինարարական և այլ աշխատանքների ընթացքում ճոպանը կտրվել է, որից հետո ընկել է վերելակի խցիկը, որտեղ գտնվել են երկու աշխատողներ. դա լուրջ վնաս է հասցրել նրանց առողջությանը»,- SHANTNEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: