Artsakhpress

Հասարակական

Կայացել է Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովի փակման արարողությունը (լուսանկարներ)

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովի փակման արարողությունը:

Կայացել է Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովի փակման արարողությունը (լուսանկարներ)

Կայացել   է Արցախի պետական համալսարանի 50-ամյակին նվիրված ուսանողական միջազգային գիտաժողովի  փակման  արարողությունը  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի    հաղորդմամբ՝  մինչ մեկնելը  «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն,   գիտաժողովի  մասնակիցները ծաղիկներ  են  խոնարհել  ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Գիտաժողովին   բացման  խոսքով  հանդես  է  եկել   ԱրՊՀ   ռեկտոր  Արմեն  Սարգսյանը:
Նա  ասել   է, որ    միջազգային  եռօրյա    գիտաժողովին    Արցախի, Հայաստանի  և  արտերկրի   բուհերից  մասնակցել    է  շուրջ  150  ուսանող:
Ա.  Սարգսյանի  խոսքով՝   ներկայումս  բարձրագույն  կրթության  բնագավառում  տեղի  են  ունենում  նորանոր  փոփոխություններ  և  առաջ  են  գալիս  նոր     մարտահրավերներ, որոնց    դիմակայելու   լավագույն   ձևն      աշխարհի  տարբեր   բուհերի  հետ   համագործակցելն  է:
Անդրադառնալով  գիտաժողովի  արդյունքներին՝  բուհի ռեկտորը մասնավորապես ասել է.«Ես  հանդիպել  եմ  գիտաժողովի  մասնախմբերի   ղեկավարների  հետ.  վերջիններս  իրենց  գոհունակությունն են  հայտնել  միջոցառումը հավուր   պատշաճի անցակցնելու  վերաբերյալ:   Ի  տարբերություն    գիտական  այլ    միջոցառումների, այս  անգամ  ուսանողները  բավականին   ակտիվ   քննարկումներ  են   կազմակերպել, ինչպես   նաև     որոշ   հարցերում    հակադարձել    բանախոսներին:    Գտնում  եմ,  որ    մեր     բուհի  կողմից  նախաձեռնած     միջազգային   այս   գիտաժողովը  կայացել  է»: 
«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի  տնօրեն  Արամ  Թորոսյանն  իր  հերթին  ողջունել  և   շնորհավորել  է  Արցախի  Մայր    բուհի     հիմնադրման   50-ամյակի  կապակցությամբ  և   կարևորել  միջազգային   գիտաժողովների   անցկացումն   Արցախում:
Ա.  Թորոսյանի   խոսքով՝   առաջիկայում   Արցախի  պետական   համալսարանի և «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի       միջև    կնքվելու  է փոխըմբռնման  և    համագործակցության  հուշագիր:
«Տեղեկացնեմ  նաև, որ   առաջիկա   15  օրերի   ընթացքում   «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում  տեղի  կունենա  գրադարան-ընթերցասրահի   բացման  արարողություն.   աշխարհի     ամենամեծ   ձեռագրապահոցի   ողջ    թվային  ռեսուրսն     անվճար    հասանելի   կլինի    Արցախում: Արդյունքում  մենք    կունենանք  գիտական  նոր   ուսումնասիրություններ  և    հետազոտություններ»,-ավելացրել  է  Ա.  Թորոսյանը:
Ելույթներից  հետո   «Բարձրագույն  կրթության  արդի   հիմնախնդիրները»  թեմայով     կազմակերպվել  է  ուսանողական  ֆորում, որը   ղեկավարում էր   ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:
Նա   խոսել    է   Արցախի   պետական  համալսարանի     առանձնահատկությունների  մասին,  ներկաներին  տեղեկացրել     բուհի    ձեռքբերումների, ինչպես  նաև  անելիքների  մասին:
Այնուհետև   տարբեր   բուհերի   ուսանողներ   հակիրճ   խոսել    են   իրենց     համալսարանների  գործունեության   մասին,  և     կարծիքներ     հայտնել    կազմակերպված    միջազգային   գիտաժողովի   վերաբերյալ:
Գիտաժողովին  մասնակից  Երևանի պետական  համալսարանի  ուսանողական  գիտական  ընկերության  արտաքին  կապերի  հանձնաժողովի  նախագահ     Սամվել   Եղիազարյանը  մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ    նման  միջոցառումների   կազմակերպումը  շատ   կարևոր  և  առանձնահատուկ   դեր  են  ունենում  ուսանողների   կյանքում:
Նա  նժել է, որ     գիտաժողովը  կարևոր  է  ոչ  միայն   գիտական  ներուժի  ներկայացմամբ, այլև՝  աշխարհի   տարբեր    բուհերում    սովորող    ուսանողների   համախմբման  առումով: 
Մերձդնեստրի պետական համալսարանի  ուսանող   Յուրի  Կասումյանի  խոսքով՝    ինքն   առաջին  անգամ է    այցելում   Արցախ:
«Ես  շատ  տպավորված  եմ  թե´   Արցախի     գեղատեսիլ   վայրերով,  թե´   արցախցիների    ջերմությամբ, անկեղծությամբ    ու   հյուրասիրությամբ: Մեծ   սիրով  եմ   մասնակցել   այս  գիտաժողովին, որի   ընթացքում  կարողացել  եմ    ձեռք  բերել  նոր   գիտելիքներ,  փորձ, ինչպես  նաև   լավ  ընկերներ: Որպես  ուսանող   շատ  եմ  կարևորում  նման  միջոցառումների   անցկացումը, որը  խթանելու  է    մեր  ունեցած   ներուժը   ճիշտ  օգտագործելուն    և  այն  բազմապատկելուն»,-մասնավորապես  ասել  է  Յու.  Կասումյանը:
Ըստ   Արցախի  պետական  համալսարանի  ուսանողական խորհրդի   փոխնախագահ    Արման  Ասրյանի՝     նման   միջոցառումները   նպաստում  են    բուհերի     միջև   սերտ  կապերի  հաստատմանը  և  համագործակցությանը՝  ինչպես  բուհական  մակարդակով, այնպես  էլ ուսանողների   միջև   շփումներով:
«Գիտաժողովն  առաջին  հերթին  հնարավորություն  է տալիս  զարգացնել    ուսանողների  կրթական  հնարավորությունները, ինչպես  նաև  առիթ  է, որպեսզի      մի    խումբ  երիտասարդներ  այցելեն  Արցախ  և   մոտիկից  ծանոթանան    մեր  պատմությանն ու   պատմամշակությաին  արժեքներին»,-    ավելացրել  է   Ա. Ասրյանը:  
Գիտաժողովի    վերջում   միջոցառման   մասնակիցներն     ստացել  են        հավաստագրեր:
 
Գիտաժողովի  մասնակիցները  շրջայց  են  կատարել  նաև  Գանձասարի  վանական  համալիրում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search