Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կառուցվում է պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենք

ԱՀ պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտում կառուցվում է պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենք. այն գտնվում է Ազատամարտիկների անվան զբոսայգու հարակից տարածքում` կենտրոնական մարզադաշտ տանող ճանապարհին:

Ստեփանակերտում կառուցվում է պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենք

Ստեփանակերտում  կառուցվում  է  պետական-պատմաերկրագիտական      թանգարանի   նոր շենք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  «Արցախպրես»-ին  տեղեկացրել  են   ԱՀ   քաղաքաշինության  նախարությունից:
Ներկայումս իրականացվում   են  շենքի  միաձույլ երկաթբետոնե կոնստրուկտիվ աշխատանքները: Շինաշխատանքները  մեկնարկել  են  2018   թվականին:
Արցախի   պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի ճարտարապետական լուծումները նախագծել է «Նարինե և Գեղանի» ՍՊԸ կազմակերպությունը: Շինարարությունն իրականացնում է «ՊԱՆՏ»  ՍՊ  ընկերությունը: 
Տեղեկացնենք, որ  թանգարանը ներկայումս իր գործունեությունն իրականացնում   է 1939 թվականին կառուցված վթարային շենքում: Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանը հանրապետության պատմամշակութային այն միակ կետրոնն է, որտեղ ներկայացվում է Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր:
Թանգարանի ֆոնդապահոցներում և ցուցադրության մեջ ներառված են 50 հազարից ավելի պատմամշակութային արժեքներ, որոնց գոյությունն ու արտահայտած տեղեկատվությունը վկայում են մեր արմատների ու կենսագրության  մասին:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Search