Artsakhpress

Մշակույթ

Հանդիսատեսի դատին կհանձնվի Արցախյան պատերազմին նվիրված «Լուսաբացից առաջ» ներկայացումը

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կողմից շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի «Լուսաբացից առաջ» ներկայացումը՝ ըստ երիտասարդ գրող Հերմինե Ավագյանի «Պատերազմ…Աչքեր… Ծաղիկներ» գրքի բեմականացման:

Հանդիսատեսի դատին կհանձնվի Արցախյան պատերազմին նվիրված «Լուսաբացից առաջ» ներկայացումը

Հանդիսատեսի դատին կհանձնվի Արցախյան պատերազմին նվիրված «Լուսաբացից առաջ» ներկայացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներկայացման առաջնախաղին ընդառաջ` Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի հետ համատեղ այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանն ասել է, որ ներկայացման մեջ փորձել են ամփոփել հերոսի ձևավորված կերպարը: Հերոս, ով պատերազմի և մեր գոյության պայքարի մեջ մտցրեց հաղթելու և ապրելու բանաձևը:
Ռ. Խաչատրյանը նշում է, որ դեռևս մեկ տարի առաջ, երբ լույս տեսավ Հերմինե Ավագյանի «Պատերազմ…Աչքեր…Ծաղիկներ» գիրքը, ծանոթանալով ստեղծագործությանը, որպես ռեժիսոր՝ նա պատկերացնում էր բեմական տարբերակն ու կենդանի հերոսների պատմությունը: Համատեղ նախաձեռնությունը կյանքի կոչվեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի հետ: Ծրագրի իրականացմանն աջակցեցին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, Արցախի հանրային հեռուստաստեսությունը, «Pace» ընկերությունը և «Ղարաբաղ Կարպետ» ՍՊԸ-ն:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծում է՝ թեմայում երկրորդական դերեր չկան, պարզապես կան մարդիկ, ովքեր կազմում են պատմության առանցքը:
Իր հերթին Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի ղեկավար, ստեղծագործության հեղինակ Հերմինե Ավագյանը նշել է, որ գրքի բեմականացումը համարձակ քայլ էր նաև իր համար, քանի որ երբևէ թատրոնի համար որևէ ստեղծագործություն չէր գրել:
Ստեղծագործության հեղինակը հավատում է, որ համատեղ ուժերով կկարողանան հանդիսատեսին հետաքրքրիր բեմադրություն ներկայացնել: Անդրադառնալով ներկայացման անվանմանը՝ Հ. Ավագյանն ասել է, որ լուսաբացը ազատամարտի ժամանակ ոտքի կանգնած բոլոր մարտիկների ու ժողովրդի երազանքն է, որը խորհրդանշում է ազատ ու անկախ հայրենիք ունենալու գաղափարը:
Հիմքում ընկած է մի ընտանիքի պատմություն, սակայն, ըստ հեղինակի, սա պատմություն է, որտեղ հանդիսատեսը կգտնի իրեն, քանի որ այն իր մեջ ամփոփում է բոլորի խաղաղության երազանքը:
Ի դեպ, ներկայացման համար գրվել է նաև հատուկ երաժշտություն, որի հեղինակը կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն է:
Այսօրվա մամուլի ասուլիսին ներկա էր նաև դերասանական կազմը: Դերասան Գենադի Առուշանյանը, ով մարմնավորում է հրամանատարի՝ Արմեն Ավագյանի կերպարը, հատկապես կարևորում է հերոսի գերմարդկային այն հատկությունները, որոնք նա դրսևորել է ճշգրիտ որոշումներ կայացնելիս:
Երիտասարդ դերասանուհի Էվա Իվանիդիսն էլ մարմնավորում է հրամանատարի կնոջ՝ Անահիտի կերպարը: Ընդգծում է՝ կերպարն ընդհանրական է բոլոր այն կանանց համար, ովքեր ռազմի դաշտում կորցրել են հերոս ամուսիններին: Ներկայացման թեման և իր մարմնավորած կերպարը դերասանուհին համարում է պարտավորեցնող: Նա նշում է, որ պետք է ամեն կերպ ջանալ, որպեսզի արցախցի հանդիսատեսի սպասելիքներն արդարացվեն:
Դերասանուհիներ Լիլիթ Հայրապետյանը և Լենա Մատթևոսյանն էլ մարմնավորելու են հրամանատարի աղջկա՝ Անիի կերպարը: Հենց այս կերպարում էլ ամփոփվելու է պատմության ամբողջ գիծը, քանի որ ներկայացնելու են բոլոր այն երեխաներին, ովքեր պատերազմի պատճառով կորցրել են իրենց մանկությունը:
Ներկայացման առաջնախաղը նախատեսվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին: Կազմակերպիչները նշում են, որ ներկայացումը հասու կլինի ոչ միայն արցախցի, այլև սփյուռքահայ հանդիսատեսին:
Մամուլի ասուլիսին ստեղծագործական կազմը պատասխանել է նաև լրագրողների կողմից բարձրացված մի շարք հարցերին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Ստեփանակերտում Կոմիտասի ծննդյան 153-ամյակին նվիրված երեկո է կազմակերպվել

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Search