Artsakhpress

Քաղաքական

Արարատ Միրզոյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին և «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին և «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին:

Արարատ Միրզոյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին և «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին

Արարատ Միրզոյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին և «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս օրերին «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունն իր գլխավորությամբ պաշտոնական այցով գտնվում է Երևանում: Նախատեսված են աշխատանքային հանդիպումներ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ բոլոր խմբակցությունների հետ:
«Քիչ առաջ ավարտվեց մեր առաջին հանդիպումը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Քննարկել ենք հարցերի լայն շրջանակ: Հանդիպումը շատ արդյունավետ եմ որակում: Պարոն Միրզոյանը միջկուսակցական և միջխորհրդարանական մակարդակներում աջակցելու պատրաստակամություն է հայտնել, որպեսզի համատեղ աշխատանքների մակարդակը նոր որակական փուլ թևակոխի: Փոխադարձ համաձայություն ենք ձեռք բերել այս ձևաչափով շփումները շարունակելու վերաբերյալ:
Ի դեպ, տեղին եմ համարում նշել, որ այս հանդիպումները մեր քաղաքական տարեգրության մեջ նոր էջ են բացում: ՀՀ իշխանությունները, առաջին անգամ ընդունելով Արցախի առաջատար քաղաքական ուժի ներկայացուցիչներին, համագործակցության հիմքում նոր մակարդակի վրա են դնում Արցախի սուբյեկտայնությունն ու ինքնիշխանությունը: Մյուս հանդիպումներին կանդրադառնամ հաջորդիվ»,- գրել է Ա. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search