Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային ու հայկական շրջանակների հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային և հայկական շրջանակների հետ:

Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային ու հայկական շրջանակների հետ

Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային ու հայկական շրջանակների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը, Ավստրիայում ՀՀ դեսպանության և Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ, դեսպանության շենքում հանդիպել է տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ: Ա.Բեգլարյանը ներկայացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, առանձնահատկություններն ու մարտահրավերները: Ներկաների հետ քննարկում է ծավալվել Արցախի հետագա զարգացման գործում Սփյուռքի դերի վերարժևորման և հարակից այլ հարցերի շուրջ:
Պաշտպանը հանդիպումներ է ունեցել նաև Ավստրիայում ասորական և քրդական համայնքների ղեկավարության հետ՝ նրանց հետ քննարկելով Թուրքիայում և մերձավորարևելյան այլ երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է խաղաղ և կայուն միջավայրում բոլոր ժողովուրդների արժանապատիվ կյանքի ապահովման անհրաժեշտությունը՝ ընդգծելով Թուրքիայի ցեղասպանական գործողությունների անթույլատրելիությունը:
Վիեննայում գործող առաջատար վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարության հետ ունեցած հանդիպման ժամանակ Ա.Բեգլարյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Ադրբեջանի հարուցած սպառնալիքները Արցախի բնակչության իրավունքների հանդեպ: Նրանց հետ պայմանավորվածություններ են ձեռքբերվել հետագա փոխշփումների վերաբերյալ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search