Artsakhpress

Հասարակական

Այսօր «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության հիմնադրման 17-ամյակն է

Այսօր «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության հիմնադրման 17-ամյակն է:

Այսօր «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության հիմնադրման 17-ամյակն է

Այսօր   «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության  հիմնադրման   17-ամյակն   է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայկի Սերունդ» ՀԿ նախագահ Արմինե Պետրոսյանն ասել է, որ 17 տարիների ընթացքում կազմակերպությունն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ և վերելքներ, որին զուգահեռ եղել են նաև մի շարք դժվարություններ:

Նրա խոսքով` ի պատիվ կառույցի անդամների շատ կարճ ժամանակահատվածում միշտ կարողացել են հաղթահարել բոլոր խոչընդոտները:
«Այս տարիների ընթացքում կազմակերպությունն իրականացրած ծրագրերի միջոցով մասնակից է դարձրել տասնյակ հազարավոր երիտասարդների և պատանիների` Արցախից, Մայր Հայաստանից և Սփյուռքից. այն նպատակ ունի հերթափոխ սերնդին դաստիարակել հայրենասիրության ոգով։ Հիմնական և գլխավոր ծրագրերից կարելի է առանձնացնել ազգային և հոգևոր տոների մասսայական նշելու մշակույթի ձևավորումը և տարածումը, «Հայորդիներ» Արցախի սկաուտական շարժման հիմնումը, հանրային դիվանագիտության ոլորտում միջազգային համագործակցությունը և, իհարկե, ամենամյա «Հայորդիներ» երիտասարդական ճամբարներն ու բանակումները»,- ավելացրել է Ա. Պետրոսյանը։
Խոսելով կազմակերպության նպատակների և առաջնահերթությունների մասին` մեր զրուցակիցն ասել է, որ իրենք նպաստում և աջակցում են Արցախի Հանրապետության քաղաքացիների հասարակական ակտիվության բարձրացմանը, երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանը, նրա համակողմանի զարգացմանը՝ ազգային և համամարդկային հոգևոր, կրթամշակութային ու բարոյական արժեքների հիման վրա, իրականացնում ծրագրեր, որոնք միտված են ամրապնդելու Արցախի Հանրապետության երիտասարդ և պատանի քաղաքացիների հավատարմությունը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր արժեքներին՝ զերծ պահելով նրանց ազգային դավանանքի խաթարմանը միտված այլ դրսևորումներից, արմատավորելով առողջ ապրելակերպ երիտասարդ պատանիների շրջանում: Կազմակերպությունը խթանում է նաև երիտասարդների ազատ առօրյայի և ժամանցի կազմակերպմանը և պատանիների շրջանում ֆիզիկական դաստիարակության մշակույթի տարածմանը, իրականացնում այնպիսի միջոցառումներ, որոնք միտված են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը, տարածաշրջանում վերջնական խաղաղության և կայունության հաստատմանը։

Ըստ Ա. Պետրոսյանի` կազմակերպության 17 տարիների ընթացքում գրանցված անդամների թիվը հասնում է 500-ի:

«Ներկայումս կազմակերության գրասենյակում իրականացվող շաբաթական դասընթացներին և միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում յոթանասունից ավել երիտասարդներ և պատանիներ, իսկ ամենամսյա արշավներին ակտիվ մասնակցում են հարյուրից ավել երիտասարդներ և պատանիներ։ Մենք համագործակցում ենք այլ կառույցների հետ, այդ թվում` Մայր Հայաստանում և ԱՊՀ անդամ պետություններում գործունեություն ծավալող խոշոր հասարակական միավորումների և համապատասխան պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ։ Ունենք համատեղ իրականացված մի շարք ծրագրեր»,-մասնավորապես ասել է ՀԿ-ի նախագահը:

Անդրադառնալով կազմակերպության առաջիկա ծրագրերին և անելիքներին` Ա. Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ 2017 թվականին ՀԿ-ի համագումարի կողմից ընդունված որոշման համաձայն` կազմակերպության հիմնական ուղղվածության գերակա ճյուղերից է հանդիսանում միջազգային համագործակցությունը, համահայկական և միջազգային երիտասարդական հավաքների անցկացումն Արցախում, որի շրջանակում իրականացվող համապատասխան աշխատանքների արդյունքում կազմակերպության անդամները հաճախակի մասնակցություն են ունենում միջազգային տարբեր ծրագրերի։

«Ներկայումս Շուշիի «Հայորդիներ» երիտասարդական ճամբարում ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, մասնավորապես վերակառուցվում է խոհանոցը, ճաշարանը, իրային և սննդի պահեստները, խաղահրապարակները, որի արդյունքում գալիք ամառվա շրջանում կարողանալու ենք հյուրընկալել ավելի շատ ճամբարականների»,-նշել է Ա. Պետրոսյանը։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search