Artsakhpress

Միջազգային

Լավրովը վստահ է, որ իրանական միջուկային գործարքի շուրջ խնդիրների արմատը ԱՄՆ գործողությունների մեջ է

Իրանական միջուկային գործարքի շուրջ տագնապահարույց իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ ԱՄՆ-ն ոչ միայն հրաժարվել է իր պարտավորություններից, այլեւ պահանջում է դա անել մյուս մասնակիցներից:

Լավրովը վստահ է, որ իրանական միջուկային գործարքի շուրջ խնդիրների արմատը ԱՄՆ գործողությունների մեջ է

Լավրովը վստահ է, որ իրանական միջուկային գործարքի շուրջ խնդիրների արմատը ԱՄՆ գործողությունների մեջ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է News.am-ը:
«Մենք անչափ մտահոգված ենք, եւ այդ մտահոգությունն առաջացել է ո՛չ այսօր եւ ո՛չ էլ երեկ, այլ անցյալ տարվա մայիսից, երբ Միացյալ Նահանգները գրգռիչ կերպով հայտարարեց այս համաձայնագրից իր դուրս գալու մասին»,- ասել է նա:
«ԱՄՆ-ն ոչ միայն խզեց սեփական պարտավորությունները՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, այլեւ բավականին ամբարտավանորեն, պատժելու սպառնալիքներով աշխարհի մնացյալ բոլոր երկրներին արգելել է կատարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կատարումը,- շարունակել է Լավրովը: - Դրանով իսկ Վաշինգտոնը,- եւ սա խնդրի արմատն է,- բոլորից պահանջել է, որ նրանք ոչ մի բան չանեն այն ամենից, ինչ Իրանին տրամադրվում է ՀԳՀԾ-ով: Իրանից պահանջում են կատարել բոլորն առանց բացառության, իսկ ի պատասխան ոչինչ չեն տալիս»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search