Խառը մարտարվեստների միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը ընդգրկվել է UFC մրցաշարի վարկանշային աղյուսակի առաջատար տասնյակում:
Ամերիկահայ մարզիկ Էդմեն Շահբազյանը հայտնվել է UFC վարկանիշի թոփ տասնյակում
Ընդհանուր առմամբ, Շահբազյանը 3 հաղթանակ է տարել UFC մրցաշարում, իսկ ողջ կարիերայի ընթացքում 11 անգամ ուժեղ է գտնվել մրցակիցներից՝ ոչ մի անգամ չպարտվելով մարտերում: Էդմեն Շահբազյանը երազում է դառնալ UFC-ի ամենաերիտասարդ չեմպիոնը պատմության մեջ:
Հիշեցնենք, որ Տավարեսին նա հաղթել էր նոկաուտով Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր գարդեն» մարզահամալիրում տեղի ունեցած մարտի ժամանակ, որին ներկա էր գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մենամարտից առաջ Էդմենը բեմ էր բարձրացել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ուղեկցությամբ: