Artsakhpress

Հասարակական

Սուրճը կարող է հակաքաղցկեղային հատկություն ունենալ. հետազոտություն

Սուրճը կարող է եզակի հակաքաղցկեղային հատկություն ունենալ եւ նվազեցնել ամենատարածված՝ լյարդի քաղցկեղի (հեպատոցելյուլար կարցինոմա) առաջացման վտանգը 50 տոկոսով։

Սուրճը կարող է հակաքաղցկեղային հատկություն ունենալ. հետազոտություն

Սուրճը կարող է հակաքաղցկեղային հատկություն ունենալ. հետազոտություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին տեղեկացնում են Բելֆասթի Թագավորական համալսարանի հետազոտողները։
Ինչպես գրում է News.am-ը, սուրճի հատիկներում կան բազմաթիվ պոլիֆենոլներ, որոնք կարող են կանգնեցնել քաղցկեղային բջիջների բաժանումը։ Գիտնականների խոսքով՝ սուրճի մեջ հակաքաղցկեղային միացություններից կարելի է համարել նաեւ քլորոգենային թթուն, որը կարող է կանխել վտանգավոր բորբոքումն օրգանիզմում։ Ինչպես հայտնի է, քրոնիկական բորբոքումն ու քաղցկեղը կապված են միմյանց հետ։
Գիտնականները վերլուծել են մոտ 500 հազար մարդու տվյալներ 7 տարվա ընթացքում, որոնցից ավելի քան երեք քառորդը սուրճ է խմել։ Եվ նրանց մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը 50 տոկոսով ավելի ցածր է եղել այն մարդկանց համեմատ, ովքեր ընդհանրապես սուրճ չեն խմել։ Դրական արդյունքը պահպանվել է, անգամ երբ հաշվի են առնվել ծխելը, ալկոհոլը եւ ճարպակալումը։
Հետազոտության համաձայն՝ լյարդի քաղցկեղի առաջացման վտանգը միջինը 13 տոկոսով նվազում է ամեն օր օգտագործվող յուրաքանչյուր գավաթի հետ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Search