Artsakhpress

Սպորտ

Արոնյանը հաջող է մեկնարկել Բուխարեստի մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Grand Chess Tour-ի Բուխարեստի մրցաշարում:

Արոնյանը հաջող է մեկնարկել Բուխարեստի մրցաշարում

Արոնյանը հաջող է մեկնարկել Բուխարեստի մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ շախմատի երեք տուրերից մեկում Արոնյանը հաղթեց` պարտության մատնելով Ֆաբիանու Կարուանանյին, իսկ երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ հայ գրոսմայստերը 6 հնարավորից ունի 4 միավոր և լրացուցիչ միավորներով մրցաշարային աղյուսակում երկրորդն է:
 Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում են Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: Արագ շախմատի մրցաշարն ունի 9 մրցափուլ: Յուրաքանչյուր օր գրոսմայստերը կանցկացնեն երեք պարտիա: Իսկ կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 մրցափուլից: Այն կեզրափակվի նոյեմբերի 10-ին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search