Artsakhpress

Միջազգային

Իրանը սկսել է Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթացը

Իրանը սկսել է Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթացը։

Իրանը սկսել է Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթացը

Իրանը սկսել է Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հինգշաբթի հայտնել է իսլամական հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպությունը, փոխանցում է tert.am-ը:
«Ֆորդոյում վերսկսվել են ուրանի հարստացումն ու արտադրությունը»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ «բոլոր քայլերն իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»:
2015 թվականին ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն՝ Իրանը միջազգային դիտորդների հսկողության ներքո պետք Է արդիականացնի կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը Ֆորդոյում:
Իրանական միջուկային գործարքի ապագան հարցականի տակ է հայտնվել 2018 թվականի մայիսի 8-ից, երբ ԱՄՆ-ն միակողմանի դուրս եկավ գործարքից և նավթի արտահանման ոլորտում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց: Իրանական կողմի վարկածով՝ մյուս մասնակիցները, առաջին հերթին եվրոպացիները, լիովին չեն պահպանում համաձայնագրի տնտեսական մասի իրենց պարտավորությունները, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով անիմաստ է:
Սեպտեմբերին Իրանը հայտարարել էր, որ ձեռնամուխ է եղել միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման երրորդ փուլին և հրաժարվել է հետազոտական գործունեության սահմանափակումներից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որաը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search