Artsakhpress

Հասարակական

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը Փառուխի և Արմենակավանի դպրոցականներին տրամադրել է պլանշետներ (լուսանկարներ)

Բարեգործական ծրագրերի շրջանակներում այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերությունն Ասկերանի շրջանի Փառուխ և Արմենակավան համայնքների դպրոցների 15 աշակերտների տրամադրել է պլանշետներ, ինչպես նաև 20 ՄԲ/վ արագությամբ անվճար ինտերնետ:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը Փառուխի և Արմենակավանի դպրոցականներին տրամադրել է պլանշետներ (լուսանկարներ)

«Ղարաբաղ Տելեկոմ»   ընկերությունը  Փառուխի  և  Արմենակավանի դպրոցականներին    տրամադրել  է   պլանշետներ  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ  ընկերության գլխավոր  տնօրեն Կարեկին Օդաբաշյանը, Ասկերանի  շրջվարչակազմի  ղեկավար    Հակոբ  Ղահրամանյանը  Փառուխի  դպրոցում   մի  շարք  հարցեր են    քննարկել      դպրոցի  ուսուցչական    կազմի  և    աշակերտների  հետ:
Հ. Ղահրամանյանն  իր  խոսքում    կարևորել  է   «Ղարաբաղ Տելեկոմ»-ի  հերթական    բարեգործական   ծրագիրը  և   հույս   հայտնել, որ   դպրոցականներն  այսուհետ    ավելի  շատ   ժամանակ  կտրամադրեն     համակարգչային     ծրագրերի   ուսուցմանը: 
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  «Ղարաբաղ Տելեկոմ»  ՓԲ  ընկերության  գլխավոր  տնօրեն Կարեկին Օդաբաշյանն  ասել է, որ  բարեգործության  նպատակն  այն  է, որ  պատանիներն  ավելի    արագ     տիրապետեն     համակարգչային     տեխնիկայի   հնարավորություններին   և  հմտություններին:
«Մենք   պետք է  մշտապես  խրախուսենք  երեխաներին, որպեսզի  նրանք  կարողանան   օգտվել   համացանցից: Երեխան աշխարհը ճանաչում է համակարգչի միջոցով` խաղեր մուլտֆիլմեր, նկարներ և այլն: Երեխաների ուշադրությունը, մտածողությունը, տրամաբանությունը կարելի է զարգացնել ճիշտ ընտրված խաղերի   ու  առաջադրանքների շնորհիվ:  
«Ղարաբաղ Տելեկոմ»  ՓԲ ընկերությունը   միշտ  աջակցել ու շարունակելու  է  աջակցել     երեխաներին»,-  ավելացրել  է    Կ.  Օդաբաշյանը:
Նա  նաև  տեղեկացրել  է, որ  Փառուխ  համայնքում  «Ղարաբաղ Տելեկոմ»  ընկերությունն   որոշ  չափով  լուծել  է ճանապարհային  լուսավորության  հարցը:
«Մենք  փորձում ենք  մեր  ունեցած  հնարավորությունների  սահմաններում  աջակցել   բոլոր   այն  անձանց, ովքեր  ունեն   խնդիրներ:  Պահանջներն  ու  դիմումները   շատ  են.  առաջնահերթությունը   տալիս  ենք  այն     հարցերի    լուծմանը, որոնք  օրախնդրային  են»,- նշել  ընկերության  տնօրենը:
Փառուխի   դպրոցի    աշակերտ   Գոռ  Մովսիսյանն  ասել է, որ    իրենք   ինֆորմատիկայի    ժամին  սովորում են   համակարգչային   տարբեր  ծրագրեր:
«Մեր   դպրոցն  ունի   միայն  մեկ  համակարգիչ:  Ուրախ  ենք, որ   այսուհետ  մեր  դասերն    անցնելու  են   ավելի     հետաքրքիր  ու  հեշտ, քանի  որ  բոլորս  ունենք    պլանշետներ: Դպրոցի  աշակերտների  անունից  ուզում  եմ   իմ շնորհակալաությունն ու  գոհունակությունը   հայտնել   Կ. Օդաբաշյանին    այսպիսի    նվերի  համար»,-մասնավորապես  նշել  է  Գ. Մովսիսյանը: 
 
Փառուխի  դպրոցի  տնօրեն  Անահիտ  Գալստյանն  ուսուցչական  կազմի   անունից   ևս   շնորհակալություն  է  հայտնել «Ղարաբաղ Տելեկոմ»  ընկերությանը՝  ի  դեմս   տնօրեն  Կարեկին  Օդաբաշյանի:
 
Տնօրենի  խոսքով՝  «Ղարաբաղ Տելեկոմ»-ի    կողմից    տրամադրված  պլանշետներն ավելի     դյուրին են  դարձնելու   դասապրոցեսները:
«Աշակերտները հնարավորություն կունենան ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ ինֆորմատիկա առարկայից: Հաշվի առնելով մեր ժամանակներում տեղեկատվական տեխնոլոգիաների արդիականությունը, առաջնային նպատակ է դառնում աշակերտներին  ուսուցանել  համակարգչային   կարողություններ»,-   հավելել  է  տնօրենը:
Միջոցառման  վերջում   դպրոցականները  ցանկություն  են  հայտնել   առանձին-առանձին   լուսանկարվել  «Ղարաբաղ Տելեկոմ»  ՓԲ  ընկերության  գլխավոր  տնօրեն Կարեկին  Օդաբաշյանի  հետ: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:    

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search