Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ս.թ. նոյեմբերի 7-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը ԱՀ նախագահի անունից «Մեսրոպ Մաշտոց» շքանշան հանձնեց հասարակագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանին: