Artsakhpress

Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Արևմուտքին կոչ է արել գիտակցել Չինաստանի աճող հզորությունը

Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է համատեղ գնահատեն ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում Չինաստանի դիրքերի ամրապնդման հետևանքները։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Արևմուտքին կոչ է արել գիտակցել Չինաստանի աճող հզորությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Արևմուտքին կոչ է արել գիտակցել Չինաստանի աճող հզորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան պետք է միասին աշխատեն, որպեսզի հասկանան և արձագանքեն երկրառազմավարական լանդշաֆտի փոփոխությանը։ Դա ներառում է Չինաստանի վերելքը և տեխնոլոգիական փոփոխությունների ցնցող տեմպերը։ Չինաստանը շուտով կունենա աշխարհում ամենամեծ տնտեսությունը։ Այն արդեն ունի երկրորդ ամենամեծ պաշտպանական բյուջեն։ Այն հսկայական միջոցներ է ներդնում նոր հնարավորություններում»,- tert.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով գերմանական հետազոտական կենտրոնում։
Նա, մասնավորապես, նշել է, որ Չինաստանը վերջին հինգ տարում իր նավատորմը համալրել է 80 միավոր նավերով և սուզանավերով, ինչը հավասարազոր է Բրիտանական թագավորական նավատորմին։ Բացի այդ, Չինաստանը վերջերս ցուցադրել է գերձայնային թևավոր հրթիռ և հականավային հրթիռներ։
Ստոլտենբերգը խոստովանել է նաև, որ Չինաստանը դառնում է համաշխարհային առաջնորդներից մեկը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search