Artsakhpress

Միջազգային

Էրդողանը շարունակում է շանտաժի ենթարկել Եվրոպային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է միլիոնավոր փախստականների համար Եվրոպայի «դարպասները բացելու» իր սպառնալիքը, եթե լրացուցիչ միջազգային աջակցություն չցուցաբերվի։

Էրդողանը շարունակում է շանտաժի ենթարկել Եվրոպային

Էրդողանը շարունակում է շանտաժի ենթարկել Եվրոպային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Բուդապեշտում հանդիպման ժամանակ, փոխանցում է news.am-ը:
Էրդողանը ԵՄ երկրներին կոչ է արել լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Սիրիայի հետ սահմանին «անվտանգության գոտի» ստեղծելու իր ծրագրին։
«Անկախ այն բանից, աջակցություն կլինի թե ոչ, մենք կշարունակենք ընդունել մեր հյուրերին, սակայն մինչեւ որոշակի ժամանակ»,- Օրբանի հետ համատեղ ասուլիսում ասել է Էրդողանը։
«Եթե մենք տեսնենք, որ դա չի աշխատում, ինչպես ասել եմ նախկինում, մեզ այլ բան չի մնա, քան բացել դարպասները։ Եթե մենք բացենք դարպասները, ակնհայտ է, թե ուր կգնան նրանք»,- հավելել է Էրդողանը։
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան պատրաստ է օգնել Թուրքիային։ «Առանց Թուրքիայի դուք չեք կարողանա կանգնեցնել Եվրոպա ուղեւորվող միգրանտներին»,- ասել է նա։ «Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի խուսափենք զանգվածային միգրանտներից, որոնք գալիս են Հունգարիայի հարավային սահման, եւ դրա համար մեզ անհրաժեշտ է Թուրքիայի օգնությունը»,- հավելել է նա։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Search