Artsakhpress

Միջազգային

Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ պատժամիջոցներից և ճնշումից

Չինաստանի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցներից և ճնշումից:

Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ պատժամիջոցներից և ճնշումից

Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ պատժամիջոցներից և ճնշումից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 9 քաղաքացիների՝ այդ թվում՝ Իրանի բարձրագույն առաջնորդի որդու, ինչպես նաև ԻԻՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի դեմ, փոխանցում է tert.am-ը:
«Չինական կողմը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի այդ մեթոդներից, միակողմանի պատժամիջոցներից և Իրանի հանդեպ ծայրաստիճան ճնշումից, քանի որ միայն այդպես կարելի է վերադառնալ խնդրի լուծման ելակետային ճիշտ ճանապարհին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է չինացի դիվանագետը:
Ցզյունը նշել է, որ մերձավոր Արևելքում ներկայիս լարված դրությունը կապված է ԱՄՆ-ի կողմից կիրառվող միակողմանի պատժամիջոցների և ճնշումների, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Միջուկային համաձայնագիրը լքելու փաստի հետ:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Իրանը հայտարարեցին միասնական գործողությունների ծրագրի մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում և Իրանի կողմից միջուկային ծրագրի սահմանափակում:
Համաձայնագիրը, սակայն, երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականին ԱՄՆ-ն հայտարարեց համաձայնագիրը միակողմանիորեն լքելու և ԻԻՀ-ի հանդեպ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Search