Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիան որոշել է Ռուսաստանին հրավիրել՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Ֆրանսիան հաստատել է Ռուսաստանին պաշտոնական հրավեր ուղարկելու մտադրությունը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի՝ Նոտր Դամի, վերականգնմանը մասնակցելու համար, որտեղ ապրիլին ավերիչ հրդեհ բռնկվեց։

Ֆրանսիան որոշել է Ռուսաստանին հրավիրել՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Ֆրանսիան որոշել է Ռուսաստանին հրավիրել՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն, փոխանցում է Panorama.am-ը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ բանակցությունները շարունակվում էին ամբողջ տարվա ընթացքում, մինչդեռ Մոսկվան ինքն է առաջարկել իր օգնությունը: Ըստ Շվիդկոյի, Փարիզի որոշումը վկայում է Ռուսաստանի գիտության արժանիքների ճանաչման մասին:
Պատմության ամենամեծ հրդեհը Նոտր Դամի տաճարում տեղի է ունեցել ապրիլի 15-ի երեկոյան: Տաճարի աշտարակը փլուզվեց։ Նոտր Դամի կառուցվածքն ու արվեստի հիմնական գործերը, ինչպես նաև տաճարում պահված մասունքները, հաջողվեց փրկել:
Հրդեհը կապվում է տաճարում ընթացող վերականգնման աշխատանքների հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկինում հայտարարել էր հինգ տարվա ընթացքում Նոտր Դամը վերականգնելու մտադրության մասին: Միջազգային կազմակերպությունները և խոշոր ընկերությունները իրենց օգնությունն առաջարկեցին տաճարի վերականգնման և դրա համար միջոցների հավաքման գործում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Search