Artsakhpress

Քաղաքական

Հունական մամուլի անդրադարձը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին

thegreekcurrent.simplecast.com հունական կայքն անդրադարձել է անցյալ շաբաթ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևերին:

Հունական մամուլի անդրադարձը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին

Հունական մամուլի անդրադարձը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը երկու պատմական քվեարկություն է անցկացրել, որոնցից առաջինով գրեթե միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Հայոց, Հունական և Ասորական ցեղասպանությունները, իսկ երկրորդով որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ Սիրիայում իրականացրած ռազմական գործողությունների համար, փոխանցում է tert.am-ը:
Աղբյուրը նաև նշել է, որ այս զարգացումների մասին խոսել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search