Artsakhpress

Միջազգային

Հունգարիայում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով Բուդապեշտ է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հունգարիայում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի

Հունգարիայում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ն: Այն ժամանակ, երբ վարչապետ Օրբանը ջերմ ընդունելություն էր կազմակերպել Էրդողանի համար, հազարավոր մարդիկ դուրս էին եկել Բուդապեշտի փողոցներ բողոքելու Էրդողանի այցի դեմ և աջակցելու Սիրիայի քրդերին, որոնց դեմ Թուրքիան իրականցրել է «Խաղաղության ակունք» կոչվող ռազմական օպերացիան:
Բողոքի ակցիաներն այնուամենայնիվ չեն խոչընդոտել կողմերի հանդիպմանը: Նրանք մասնակցել են թուրք-հունգարական մարտավարական խորհրդի նիստին և քննարկել երկկողմ հարաբերություններն ու համաշխարհային զարգացումները:
Էրդողանը ևս մեկ անգամ առիթը բաց չի թողել սպառնալու ԵՄ-ին բացել սահմանները փախստականների դեմ, եթե եվրոպական կողմը շարունակի քննադատել Սիրիայի հետ կապված Թուրքիայի քաղաքականությունը:
«Օգնություն կստանանք թե ոչ, մենք ամեն դեպքում կօգնենք մեր հյուրերին, բայց որոշ չափով: Մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինենք բացել սահմանները: Այս մասին ես ավելի վաղ էլ էի նշել: Մենք մեծ ծրագիր ենք մշակել սիրիացիներին օգնելու համար, սակայն մենք չենք կարող այն միայնակ իրականացնել», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, պետք է մտնեին ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պիտի նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search