ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների հնարավոր սաստկացումը Չինաստանի տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ չեն դադարեցնի ՉԺՀ-ի հետազոտությունները կապի վեցերորդ սերնդի՝ 6G-ի բնագավառում:
ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն դադարեցնի Չինաստանի հետազոտությունները 6G-ի բնագավառում
«ԱՄՆ-ն, անտարակույս, զգույշ կլինի 6G-ի ոլորտում չինական հետազոտությունների նկատմամբ: (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի վարչակազմը, հնարավոր Է, սահմանի ավելի կոշտ պատժամիջոցներ Չինաստանի ընկերությունների, ներառյալ Huawei-ի եւ ZTE-ի նկատմամբ, ինչպես նաեւ ընդլայնի տեխնլոգիական փոխանակման արգելքը Չինաստանի ընկերությունների հետ՝ փորձելով արգելք ստեղծել ՉԺՀ-ում 6G-ի զարգացման համար»,- ասել Է Պեկինում գտնվող Տեղեկատվական սպառման առաջմղման միության գլխավոր տնօրեն Սյան Լիգանը:
«Սակայն ԱՄՆ-ի պատժամիջոցները եւ արգելքները չեն կարող հետ պահել Չինաստանին եւ լոկ վերջինիս տեխնոլոգիական ճյուղին կօգնեն զարգանալու ավելի արագ տեմպերով»,- ընդգծել Է նա:
Ինչպես գրում Է Global Times-ը, վկայակոչելով ճյուղի ինսայդերների, «Չինաստանում 6G տեխնոլոգիաների զարգացումը թեկուզեւ նպատակամիտված չԷ դեպի ԱՄՆ-ը, բայց անխուսափելիորեն նոր առիթ կդառնա Միացյալ Նահանգների անհանգստության համար»: 6G-ի բնագավառում հետազոտությունները վերացնում են միջազգային սահմանները, իսկ այդ պատճառով ԱՄՆ-ի մոտեցումը տեխնոլոգիական որոտի զարգացմանը, որը հայտնվում Է մեկուսացման մեջ, շատ շուտով կմնա հեռու պոչում, նշում Է հրատարակությունը: