Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան սաները սպորտային պարերի բաց առաջնությունից վերադարձել են մեդալներով և գավաթներով

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան սաները նոյեմբերի 3-ին մասնակցել են Երևանում կայացած «Կաստանիետի» սպորտային պարերի բաց առաջնությանը և գրավել մրցանակային տեղեր:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան սաները սպորտային պարերի բաց առաջնությունից վերադարձել են մեդալներով և գավաթներով

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան սաները    սպորտային  պարերի  բաց առաջնությունից   վերադարձել  են  մեդալներով  և  գավաթներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում  ասել է    Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տան պարուսույց   Էլեոնորա  Հակոբյանը:
Նրա  խոսքով՝  առաջնությանը  Հայաստանից  և  Արցախից    մասնակցել  են  ավելի  քան   850   պարողներ:
«Ուժեղ մրցակցություն   կար   պարային  թիմերի  միջև:   Չնայած   մեր  պարային  համույթը   մեկ  տարի  է  ինչ   սկսել է  գործել, բայց  մենք  կարողացել ենք    մրցանակային տեղեր   գրավել: Առաջնությանն    արժանացել  ենք  8  ոսկե, 11  արծաթե, 5  բրոնզե մեդալների, ինչպես  նաև   գավաթների   և   պատվոգրերի: Արդյունքները  գոհացուցիչ  եմ  համարում: Պարուսույցը   պետք  է  կարողանա  երեխաների   մոտ   սեր  առաջացնի   դեպի   պարը, պետք   է  լինի  հետևողական   և   պահանջկոտ, որպեսզի   կատարած  աշխատանքը  լինի   արդյունավետ  ու  գոհացուցիչ»,-ավելացրել  է  Է. Հակոբյանը՝    հավելելով, որ    ինքը  և  համույթի   սաները   պարբերաբար    են  մասնակցում  վարպետաց  դասերի, որոնք   վարում  են   ճանաչված  և  աշխարհահռչակ   պարուսույցներ:

Նա  նշել  է նաև, որ  նման  միջոցառումների  մասնակցելը  խթան  է  հանդիսանում, որպեսզի երեխաները ձեռք  բերեն   փորձ, հմտություններ   և   պարերի  մասին   նոր  գիտելիքներ ստանան:
Մեր  զրուցակիցը  տեղեկացրել է  նաև, որ    օգոստոսի  21-ին  պարային   համույթի  սաները  մասնակցել են  նաև  Ռուսաստանի  Դաշնության   Սոչի  քաղաքում    կայացած    միջազգային  սպորտային   պարերի   առաջնությանը  և  արժանացել   երկու  ոսկե, հինգ  արծաթե, երկու  բրոնզե  մեդալների, պատվոգրերի  և   գավաթների:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-:

     

Մշակույթ

Սպորտ

Սփյուռք

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Search