Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանը չի հրաժարվի միջուկային զենքից. Լավրով

Ռուսաստանը չի միանա Միջուկային զենքն արգելող համաձայնագրին, ինչպես տեղեկացնում է Россия 24-ը, այս մասին Մոսկվայում ընթացքում համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանը չի հրաժարվի միջուկային զենքից. Լավրով

Ռուսաստանը չի հրաժարվի միջուկային զենքից. Լավրով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը կողմ է միջուկային զենքից զերծ աշխարհին, սակայն ոչ այնպիսի միակողմանի ձևով, ինչպիսին ենթադրում է առաջարկվող համաձայնագիրը, հայտնում է Tert.am-ը:

Սերգեյ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը իր համաձայնությունը կտա միայն այն դեպքում, եթե զինաթափումը համընդհանուր լինի, իսկ անվտանգությունը՝ երաշխավորված:

Միջուկային զենքն արգելող համաձայնագիրն ընդունվել է 2017 թվականին և ուժի մեջ կմտնի 50 երկրների ստորագրություններն ստանալուց հետո միայն: Համաձայնագիրն արգելում է ստեղծել, արտադրել և գործարկել ցանկացած տեսակի միջուկային զենք:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար

Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Հանրապետության որոշ դպրոցներում դադարեցվել են դասերը

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Ինչպե՞ս դասավորվեցին քվեաթերթիկներում. ԿԸՀ-ում վիճակահանություն է կայացել

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանը

Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու

ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Search