Artsakhpress

Քաղաքական

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների հանդիպումը

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը:

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների հանդիպումը

Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների հանդիպումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում  ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է  հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների  սերտ համագործակցության կարևորությունը:
«Սա արդեն մեր հերթական հանդիպումն է ընթացիկ տարում, ինչը հաստատում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեների միջև շահագրգռվածության բարձր աստիճանը և փոխգործակցության ամրապնդման կարևորությունը:
Պետք է նշեմ, որ Կրասնոյարսկ քաղաքում կայացած Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստի ընթացքում միջազգային համագործակցության և քննության ստորաբաժանումների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ոչ միայն ցույց տվեց մեր գերատեսչությունների աշխատակիցների համատեղ աշխատանքի բարձր պրոֆեսիոնալիզմն ու շահագրգռվածությունը, այլև սկիզբ հանդիսացավ փոխգործակցության նոր փուլի համար:
Հանցավորության դեմ պայքարի արդեն իսկ առկա մեխանիզմների կատարելագործման և նոր մեխանիզմների մշակման աշխատանքներն ակտիվորեն շարունակվել են նաև մեր մասնագետների աշխատանքային կապերի շնորհիվ: Ինչպես այժմ տեսնում ենք, այդ շփումներն արդեն թույլ են տվել զգալիորեն պարզեցնել համաձայնեցման ընթացակարգը և բարձրացնել միջազգային հանձնարարությունների շրջանակներում դատավարական գործողությունների կատարման որակը, ինչպես նաև՝ ձեռնամուխ լինել Կրասնոյարսկ և Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում կայացած միջոցառումների շրջանակում  կնքված համաձայնագրերի, այդ թվում՝ Երևան քաղաքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների արդյունավետ իրականացմանը»,- իր ելույթում ընդգծեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ևս կարևորել է երկու գերատեսչությունների սերտ համագործակցութունը և պատրաստակամություն հայտնել խորացնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը:
Հանդիպումից հետո Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումներ ձեռնարկելու պատրաստակամության  վերաբերյալ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search