Artsakhpress

Միջազգային

Եգիպտոսում 37 մարդ Է տուժել դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհային վթարի հետեւանքով

Նոյեմբերի 8-ին առնվազն 37 մարդ Է տուժել Եգիպտոսում դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհայինտրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետեւանքով:

Եգիպտոսում 37 մարդ Է տուժել դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհային վթարի հետեւանքով

Եգիպտոսում 37 մարդ Է տուժել դպրոցական ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհային վթարի հետեւանքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այդ մասին հայտնել Է Sada El Balad նորությունների պորտալը: Նրա տվյալներով՝ ՃՏՊ-ն տեղի Է ունեցել Կահիրեից դեպի հարավ ընկած Սաֆագա-Քենա ճանապարհին:
Ավտոբուսը, որը միջնակարգ դպրոցի 15-16 տարեկան աշակերտների Էքսկուրսիա Էր տանում Խուրգադու, դուրս Է եկել ճանապարհից եւ շրջվել: Տուժածների մեծամասնությունը թեթեւ վնասվածքներով եւ քերծվածքներով տեղափոխվել Է մերձակա հիվանդանոց: Մի քանի մարդ, որոնք կոտրվածքներ եւ կտրված վերքեր են ստացել, մնում են հոսպիտալում, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Եգիպտոսն արաբական երկրների թվում 16-րդ եւ աշխարհում 109-րդ տեղն Է զբաղեցնում ճանապարհներին մահացության ցուցանիշով: Ըստ պաշտոնական տվյալների, մահացու ելքով վթարների 80 տոկոսի պատճառը մարդկային գործոնն Է եւ միայն դեպքերի 14 տոկոսն Է փոխադրամիջոցների տեխնիկական անսարքության պատճառ:
Վերջին մի քանի տարվա ընթացքում Եգիպտոսի իշխանությունները միլիոնավոր եգիպտական ֆունտ են ներդրել ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման եւ ճանապարհներին անվտանգության համակարգերի ստեղծման բնագավառում, սակայն դեռ չի հաջողվում փոխել տխուր վիճակագրությունը: Տեղի բազմաթիվ վարորդներ կոպտորեն խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները, չեն պահպանում արագության ռեժիմը եւ վտանգավոր մանյովրներ են կատարում առաջ անցնելու ժամանակ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -58-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search