Artsakhpress

Միջազգային

Մայքլ Բլումբերգը մտադիր է մասնակցել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Գործարար և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը վճռականորեն տրամադրված է Դեմոկրատական կուսակցության անունից մասնակցել 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:

Մայքլ Բլումբերգը մտադիր է մասնակցել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Մայքլ Բլումբերգը մտադիր է մասնակցել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բլումբերգի խորհրդականի խոսքերով՝ Նյու-Յորքի նախկին քաղաքապետն անհանգստացած է, որ ներկայում առկա թեկնածուների ցանկն այնքան էլ լավը չէ, որ կարողանա հաղթել Թրամփին ընտրություններում:
Սպասվում է, որ 77-ամյա գործարարն այս շաբաթ Ալաբամայում կներկայացնի իր փաստաթղթերը թեկնածուների պայքարին մասնակցելու համար:
Ընդհանուր առմամբ, Դեմոկրատական կուսակցության անունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար արդեն պայքարում է 17 անձ: Դեմոկրատների թեկնածուն կընտրվի ամբողջ երկրում անցկացվող նախնական ընտրությունների միջոցով: Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Մասսաչուսեթս նահանգի սենատոր Էլիզաբեթ Ուորոնը և սենատոր Վերմոնտ Բերնի Սանդերսը համարվում են հաղթողի գլխավոր հավակնորդները:
Եվս 3 հանրապետական հայտարարել են, որ վիճարկելու են նախագահի թեկնածությունը Դոնալդ Թրամփի հետ, սակայն քիչ հավանական է, որ նրանք կկարողանան թեկնածությունը խլել ներկայիս նախագահից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search