Artsakhpress

Ռազմական

ՊՆ սակրավորները վնասազերծել են Սյունիքի մարզում հայտնաբերված հրանոթի արկը

«911» ծառայություն նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՊՆ սակրավորները վնասազերծել են Սյունիքի մարզում հայտնաբերված հրանոթի արկը

ՊՆ սակրավորները վնասազերծել են Սյունիքի մարզում հայտնաբերված հրանոթի արկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի հրանոթի արկ:
Դեպքի վայրում է գտնվել ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորական խումբը:
Ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: Արկի վնասազերծման աշխատանքները վերսկսվել են նոյեմբերի 8-ի առավոտյան:
Նոյեմբերի 8-ին, ժամը 11:22-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Հրանոթի արկը վնասազերծվել է ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search