Artsakhpress

Քաղաքական

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին:

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես   տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է արքեպիսկոպոս Գալագերի այցը Հայաստան` գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ:
Արքեպիսկոպոս Գալագերը Հայաստանի նախագահին իր տպավորություններն է փոխանցել այցից: «Ուրախ եմ տեսնել մի երկիր, որն ունի հնագույն քրիստոնեական ավանդույթներ և, միաժամանակ, շատ ժամանակակից ու կենսունակ հասարակություն»,-նշել է նա՝ խրախուսելի համարելով, որ հայ ժողովուրդն առաջ է նայում՝ պահպանելով ավանդույթներն ու քրիստոնեական արժեքները:
Նախագահ Սարգսյանը ընդգծել է եկեղեցու՝ պատմականորեն կարևոր նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ նշելով, որ դարեր շարունակ, երբ պետականություն չենք ունեցել, եկեղեցին եղել է մեր ժողովրդի միակ ամուր հենարանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանանակից աշխարհում եկեղեցու դերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության գործունեությանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի

Search