Artsakhpress

Սփյուռք

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Ժյուրիի 4 անդամներն էլ պտտվել են Իննա Սայադյանի ելույթի ժամանակ: Աղջիկն ընտրել է Կոնստանտին Մելադձեին: Նա վստահ է՝ Իննան հիասքանչ կկատարի նաև ժամանակակից երգերը:

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դուդուկի հուզիչ հնչյուններ, սև, համեստ զգեստով աղջկա կատարյալ մաքուր ձայն ու երգի առաջին բառերը՝ «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ»: Առաջին ալիքի «Ձայնը» երաժշտական նախագծում  բազմաթիվ հայեր են հանդես եկել, բայց հայ հանդիսատեսի համար յուրաքանչյուր ելույթն առաջին անգամվա նման է՝ հետևում են հուզմունքով, հայրենակցի համար հպարտության զգացումով, գրում է Armeniasputnik.am-ը:
Իննա Սայադյանը 18 տարեկան է, ծնունդով Վայքից է, հիմա ապրում է Մոսկվայում: Նրա հիասքանչ, զրնգուն ձայնը ստիպեց դեպի իրեն պտտվել ժյուրիի 4 անդամներին: Վալերի Սյուտկինը, մեկնաբանելով նրա ելույթն ասաց, որ դա «հողի ձայնն է»:
Կոստանտին Մելադձեն առաջինը պտտվեց և, ժպիտը դեմքին, նշեց.
Երբ երգի առաջին հնչյունները լսվեցին, գործընկերներս միանգամից ինձ նայեցին՝ եթե դուդուկ, ապա դա իմ թեման է: Բայց ես դեպի Ձեզ կպտտվեի նաև այն դեպքում, եթե այլ երաժշտական գործիք էլ հնչեր: Ես վստահ եմ՝ Դուք ոչ միայն ժողովրդական երգերն եք այդքան լավ կատարում: Շատ լավ եմ պատկերացնում Ձեր երգացանկը»,-ասաց նա:
Իննան, հաղթահարելով հուզմունքը, որպես մարզիչ ընտրեց Կոնստանտին Մելադձեին և անցավ «Ձայնը» երաժշտական նախագծի արդեն 8 եթերաշրջանի հաջորդ փուլ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի

Search