Artsakhpress

Միջազգային

Դաղստանցիները 10 մլն ռուբլի են հավաքել ԻՊ–ին փոխանցելու համար․ 2 մարդ ձերբակալվել է

Դաղստանի տարածքում կասեցվել է «Իսլամական պետություն» կազմակերպության համար փող հավաքող ընդհատակյա բջջի գործունեություն։ Երկու մարդ ձերբակալվել է։

Դաղստանցիները 10 մլն ռուբլի են հավաքել ԻՊ–ին փոխանցելու համար․ 2 մարդ ձերբակալվել է

Դաղստանցիները 10 մլն ռուբլի են հավաքել ԻՊ–ին փոխանցելու համար․ 2 մարդ ձերբակալվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին այսօր հայտնում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունը։
ԻՊ էմիսարների առաջադրանքով՝ բջջի անդամները տարածքի բնակիչներից հավաքել են ոչ պակաս քան 10 մլն ռուբլի (շուրջ 75 մլն դրամ, 156 հազար դոլար)։
Նշենք, որ օրերս Ռուսաստանում «խիստ ռեժիմով» 9-15 տարվա ազատազրկման է դատապարտվել Յարոսլավի շրջանում գործած, «Իսլամական պետության» բջջի 5 անդամ` ահաբեկչություն պլանավորելու համար:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԴԱԾ–ին։
Հանցագործները ձերբակալվել էին մայիսի 3-4–ը, օպերատիվ տվյալներով նրանք Ռուսաստանի մի շարք կառույցներում ահաբեկչություններ էին պլանավորել։ Գործողությունները համակարգվել էին արտերկրից Տելեգրամի միջոցով։ Առգրավվել էր ինքնաշեն ռումբեր, հրազեն և պայթուցիկ նյութեր։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

COVID-19֊ը հաստատվել է Ստեփանակերտի ևս 1 բնակչի մոտ. ընդհանուր դեպքերի թիվը 115 է

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Search