Artsakhpress

Միջազգային

Վրաստանում պահանջում են քրեական գործ հարուցել ԼԳԲՏ թեմայով ֆիլմ նկարահանած ռեժիսորի դեմ

«Վրացական երթ» ուլտրաազգայնական շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն պահանջում է քրեական գործ հարուցել «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի ռեժիսոր Լեւան Ակինի դեմ:

Վրաստանում պահանջում են քրեական գործ հարուցել ԼԳԲՏ թեմայով ֆիլմ նկարահանած ռեժիսորի դեմ

Վրաստանում պահանջում են քրեական գործ հարուցել ԼԳԲՏ թեմայով ֆիլմ նկարահանած ռեժիսորի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Բրեգաձեն պնդում է, որ Ակինը անչափահասներին, առանց նրանց ծնողների համաձայնության, ներգրավել է ԼԳԲՏ թեմայով ֆիլմի նկարահանումների մեջ։ Ինչպես հայտնի է «Իսկ հետո մենք պարեցինք»-ը 2018թ․ ամռանը նկարահանել են Թբիլիսիում։
«Այսօր կամ վաղը դատախազություն կներկայացվի հայց, որով ծնողները կպահանջեն քրեական գործ հարուցել Լեւան Ակինի եւ նկարահանող խմբի դեմ։ Ինձ հետ կապվել են ծնողներ, որոնք ասել են, որ ամռանը Լեւան Ակինը խաբեությամբ երեխաներին քաղաքից դուրս է տարել եւ նկարահանել որոշակի կադրերում։ Ակինը խաբել է նրանց, ասելով, թե վրացական պարերի մասին մանկական ֆիլմ է նկարահանում։ Իրականում այդ երեխաներին օգտագործել են գեյ-քարոզչական կինոնկարում։ Դա երեխաների իրավունքների խախտում է, որի համար Ակինը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է Բրեգաձեն։
Մի քանի ծայրահեղ աջ կազմակերպություններ միավորող շարժման առաջնորդը պնդում է, որ խոսքը 5-6 երեխաների մասին է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերայի ցուցադրությունն ուղեկցվել է հանրահավաքներով եւ անկարգություններով։ «Վրացական երթի» կողմնակիցներն ու առաջնորդները փորձել են ոստիկանական պատը ճեղքելով ներխուժել թբիլիսյան «Ամիրանի» կինոթատրոն, որպեսզի խափանեն ցուցադրությունը։ Նրանք ագրեսիվ են պահել իրենց իրավապահների եւ հանդիսատեսի հանդեպ։
Անկարգությունների հետեւանքով «Ամիրանի»-ի մոտ տուժել է Վրաստանի ՆԳՆ երկու աշխատակից, մի քանի քաղաքացիական անձ, վնասվել է ոստիկանական ավտոմեքենա։ Թբիլիսիում վարչական կարգով կալանավորվել է 24, իսկ Բաթումի «Ապոլլո» կինոթատրոնի մոտ՝ 3 մարդ։ Այս միջադեպերի հետ կապված՝ ՆԳՆ-ն չորս փաստով հետաքննություն է սկսել։
Բրեգաձեն կարծում է, որ երեկ իրենց հանրահավաքներում «ոչ մի այնպիսի բան տեղի չի ունեցել, ինչը տեղի չի ունենում ցանկացած եվրոպական ֆուտբոլային ստադիոնում»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի

Search