Artsakhpress

Քաղաքական

ՀՀ իշխանությունների և մեր պատկերացումները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նույնական են. Արայիկ Հարությունյան

Չնայած տարաբնույթ շահարկումներին՝ Հայաստանի իշխանությունների և մեր պատկերացումները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նույնական են:

ՀՀ իշխանությունների և մեր պատկերացումները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նույնական են. Արայիկ Հարությունյան

ՀՀ իշխանությունների և մեր պատկերացումները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նույնական են. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին կայացած «Ազատ Հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարին ասել է կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
«Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը մեր այն առաջնահերթություններն են, որոնց հետ կապված որևէ զիջման մասին խոսք անգամ չի կարող լինել: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման կարևոր երաշխիք կարող է դառնալ Արցախի վերադարձը բանակցային սեղան: Թե համանախագահները, թե Ադրբեջանը պետք է հստակ գիտակցեն, որ առանց բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցության հնարավոր չէ հասնել հիմնախնդրի կարգավորման, քանի որ այս հակամարտության հիմնական կողմերից մեկը հենց Արցախի Հանրապետությունն է»,- նշել է Ա. Հարությունյանը:
 
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը բավական ողջունելի է համարել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից հստակ բարձրաձայնվում է, որ Արցախը պետք է որոշիչ ձայն և լիարժեք մասնակցություն ունենա բանակցային գործընթացում:
 
«Անկախ Արցախի միջազգային ճանաչումից՝ բավական կարևոր է քայլեր ձեռնարկել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների լիարժեք իրացման ուղղությամբ: Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ չճանաչվածությունը չպետք է լինի խոչընդոտ այդ իրավունքների լիարժեք իրացման համար և Արցախը չի կարող լինել «գորշ գոտի» ԵԱՀԿ քարտեզի վրա:
Արցախի սուբյեկտայնության բարձրացումը և միջազգային կապերի ամրապնդումը պետք է լինի հստակ առաջնահերթություն, և այս ուղղությամբ առավել ակտիվ աշխատանք պետք է տարվի այլ երկրներում Արցախի ներկայացուցչությունների, խորհրդարանական դիվանագիտության, կուսակցությունների, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով: Ի վերջո, թևակոխել ենք մի փուլ, երբ անհրաժեշտ է առավել ակտիվ քայլեր ձեռնարկել Հայաստան-Արցախ վերաինտեգրման մակարդակի բարձրացման, Սփյուռքի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու, արհեստածին բաժանարար գծերը վերացնելու ուղղությամբ՝ քանզի մեր համազգային նպատակների կյանքի կոչման միակ եղանակը մեր ազգային միասնությունն է»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search