Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն Իրաքի իշխանություններին կոչ է անում անցկացնել արտահերթ ընտրություններ

Իրաքում բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են բռնություններով և անկարգություններով, դադարեցնելու համար պետք է իշխանություններն իրականացնեն բարեփոխումներ և արտահերթ ընտրություններ։

ԱՄՆ-ն Իրաքի իշխանություններին կոչ է անում անցկացնել արտահերթ ընտրություններ

ԱՄՆ-ն Իրաքի իշխանություններին կոչ է անում անցկացնել արտահերթ ընտրություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսի կոչ են արել ԱՄՆ իշխանությունները։ 
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել Իրաքում ցուցարարների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների վրա հարձակումների վերաբերյալ: Նշվում է նաև ինտերնետ հասանելիության սահմանափակումները, փոխանցում է Panorama.am-ը:
Միացյալ Նահանգները, ինչպես նաև Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը, կոչ են անում  դադարեցնել բռնությունները բողոքողների դեմ և անցկացնել արտահերթ ընտրություններ, ինչպես խոստացել էր նախագահ Բարամ Սալեհը, ընդգծել է Սպիտակ տունը:
Նշենք, որ հոկտեմբերի սկզբից Իրաքում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի և կոռուպցիայի: Բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 260 մարդ, վիրավորվել են հազարավորները։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -36-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Search