Artsakhpress

Սփյուռք

Ռումանիոյ Հայոց թեմի տնօրինությամբ Բուխարեստում տեղի են ունեցել մի քանի միջոցառումներ

Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ ու տնօրինությամբ նոյեմբերի 9-ին և 10-ին Բուխարեստում տեղի ունեցան մի քանի կարևոր միջոցառումներ` ցուցահանդեսներ, համերգներ:

Ռումանիոյ Հայոց թեմի տնօրինությամբ Բուխարեստում տեղի են ունեցել մի քանի միջոցառումներ

Ռումանիոյ Հայոց թեմի տնօրինությամբ Բուխարեստում տեղի են ունեցել մի քանի միջոցառումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես  հայտնեցին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, նախ ժամը 12:00-ին Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի ընդարձակ սրահում հանդիսավորությամբ բացվեց, Ռումանիոյ հայոց թեմի եկեղեցիները. պատմություն և ժառանգություն, վերտառությամբ ցուցահանդեսը, ուր ներկայացված էին Սփյուռքի մեջ առաջին հայոց եպիսկոպոսական Աթոռի (1401թ.) և Եվրոպայի հնագույն հայկական գաղթոջախի շուրջ 1000 ամյա պատմությունը: Այդ 1000 տարիների ընթացքում հայերը Ռումինիայում կառուցել են բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, դպրոցներ ու մշակութային կենտրոններ, թողել հարուստ պատմական ու մշակութային ժառանգություն: Այսօր էլ Ռումինիայում կանգուն են 18 եկեղեցի, 2 վանք, 1 բերդ, 8 հայկական գերեզմանոց, թեմի թանգարանում և գրադարանում պահվում են 2000 հնատիպ գիրք, նախահովնաթանյան շրջանի 200-300 սրբանկար, հարուստ եկեղեցական սպասք, 7 եկեղեցական վարագույր, որոնք մեծ արժեք են ներկայացնում, մոտավորապես 60 ձեռագիր, 300 տարվա արխիվ, 400 տարվա մյուռոն:
 
Ցուցահանդեսն իր ներկայությամբ պատվեց և իր օրհնությունն ու խոսքը հղեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Նորին Սրբություն Դանիել Պատրիարքը: Ներկա էին նաև Ռումինիայի Կրոնից նախարար տիար Վիկտոր Օպասկին, Ռումինիայում ՀՀ Արտարագ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, պատգամավոր տիար Վարուժան Փակբուկչյանը, Բուխարեստի երկրորդ թաղամասի փոխքաղաքապետ տիար Դան Քրիստիան Պոպեսկուն, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, տարբեր եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի հայտնի գործիչներ, տարբեր քաղաքներից ժամանակ հայ համայնքների ներկայացուցիչներ, թեմական ու ծխական          խորհուրդների անդամներ, թեմի ողջ հոգևորականաց դասը:
 
Դանիել Պատրիարքն ի խոսքում մասնավորապես նշեց. «Ողջունում ենք Ռումանիոյ հայոց թեմի` Պատրիարքարանի սրահի մեջ ցուցահանդես կազմակերպելու այս նախաձեռնությունը: … Մեր Եկեղեցին կարևորում ու գնահատում է Ռումինիայի հայ համայնքի ներկայությունն ու ներդրումը զանազան ոլորտներում ու ասպարեզներում` հոգևոր, կրոնական, մշակութային, սոցիալական, արվեստի: … Պետք է ընդգծել այն եղբայրական ու ջերմ հարաբերությունները, որ առկա են Ռումին Ուղղափառ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիների միջև: … Արժանի են հիշատակության տարիների ընթացքում Ժուստինիան և Թեոկտիստ Պատրիարքների և Ամենայն Հայոց Գարեգին Ա և Գարեգին Բ կաթողիկոսների փոխադարձ այցելությունները: Մեզ համար Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, հայոց առաջին Հայրապետը, որ Քրիստոսի լույսը տարածեց և առաջնորդեց հայ ժողովրդին դեպի քրիստոնեություն 301թ., Մեր Եկեղեցու օրացույցում տոնելի սուրբ է (30 սեպտեմբեր), որին տոնախմբում և պատվում ենք յուրահատուկ ձևով, քանզի այդ օրը նաև Մեր Պատրիարք ընտրվելու և գահակալության օրն է (30 սեպտեմբեր, 2007)»:
 
Խոսքով հանդես եկան թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կրոնից նախարար տիար Վիկտոր Օպասկին, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, գրող, լրագրող Վարդան Առաքելյանը և ուիշներ: Սրբազան Հայրն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Դանիել Պատրիարքին հյուրընկալության և ջերմ ընդունելության համար` մասնավորապես նշելով. «Անցել են շուրջ 1000 տարիներ, բայց այսօր էլ Ռումանիոյ հայկական եկեղեցիներն ու վանքերը գործում են և բաց են բոլոր հավատացելոց առաջ շնորհիվ այն զորեղ հավատամքի, որի կրողն է հայ ժողովուրդը: Այս առումով պարտական ենք նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցուն և Ռումին պետությանը, քանզի դարեր ի վեր նեցուկ և օգնական են եղել Մեզ Մեր հավատքի, ինքնության և մշակույթի պահպանման սրբազան գործում: Բայց հայ համայնքն էլ իր հերթին, ի նշան երախտագիտության, մշտապես ծնել է մեծություններ, որոնք մեծ ավանդ են ունեցել Ռումինիայի զարգացման, զորացման ու շենացման գործում գրեթե բոլոր ասպարեզներում, լինի գիտություն, մշակույթ, թե արվեստ: Հայ և Ռումին եկեղեցիների հարաբերությունները սկսվել են դեռևս 11-րդ դարից, ինչը թերևս հնագույն էկումենիկ շփումը կարող է համարվել եկեղեցիների պատմության մեջ: 1000 տարի հետո հայոց եկեղեցիների, վանքերի, հսկայածավալ հոգևոր ու մշակութային ժառանգության առկայությունը վկայում է Ռումին Եկեղեցու, Պետության և ժողովրդի հարգանքի, հոգածության մասին հանդեպ Մեր սրբություններն ու մշակույթը: Սա հպարտություն և ազգային հարստտություն է անշուշտ ոչ միայն հայերի, այլ նաև ռումին բարեկամ ժողովրդի համար:
 
Այսօրվա ցուցահանդեսը ևս մեկ անգամ առիթ է անցյալի հեռավոր էջերից վեր հանել և լույս սփռել Մեր հսկայածավալ ժառանգության մի փոքր մասնիկի վրա, ինչի համար Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ, Պատրիարք Հայր, հյուրընկալության և ջերմ ընդունելության համար, Ձեզ, պարոն Օպասքի, աջակցության և ֆինանսավորման համար, բոլոր անհատներին ու կառույցներին, որոնք մշտապես Մեր կողքին են և իրենց ներդրումն ունեն այսօրվա միջոցառման կայացման գործում»:
 
Ցուցահանդեսի ավարտին կոմիտասյան կատարումներով հանդես եկան Սրբազան Հոր տնօրինությամբ Հայաստանից հրավիրված Հովհաննես սարկավագ Ներսեսյանը (բաս) և երեցկին Արմինե Խաչատրյանը (սոպրանո), տեղի ունեցավ հյուրասիրություն:
 
Նույն օրը երեկոյան, ժամը 18:00-ին, թեմակալ առաջնորդի օրհնությամբու տնօրինությամբ, թեմի Դուդյան Մշակույթի տան գրադարանի սրահում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես, ապա Առաջնորդանիստ Մայր Տաճարում համերգ` նվիրված Կոմիտաս վարդապետի 150 ծննդյան ամյակին: Իրենց անզուգական կատարումներով բոլոր ներկաներին ու հրավիրյալներն հիացրին և հուզեցին Հովհաննես սարկավագ Ներսեսյանը (բաս) և երեցկին Արմինե Խաչատրյանը (սոպրանո): Ներկա էին առաջնորդը, թեմի հոգևարականաց դասը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, տարբեր ծուխերից ժամանած հայորդիներ, թեմական ու ծխական խորհուրդների ներկայացուցիչներ, հյուրեր:
Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի հոգևոր ու ժողովրդական հանրահայտ ստեղծագործություններից` Հայր մեր, Ընտրեալդ, Սիրտ իմ սասանի, Տեր ողորմեա, Ամեն հայի, Մոկաց Միրզա, Կռունկ, Հով արեք, Քելե քելե, Չինար ես, Ալ Այլուղս, Ծիրանի ծառ, Հայաստան, Ոհ ինչ քաղցր բան: Բոլոր ներկաներին բաժանվեցին Կոմիտասի կյանքն ու գործունեությունը ներկայացնող պատկերազարդ բրոշուրներ, որոնք պատրաստվել էին թեմի կողմից:
Ավարտին խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդը: Նախ շնորհավորեց գեղեցիկ կատարումների համար, շնորհակալություն հայտնեց միջոցառումների կազմակերպչական խմբի բոլոր անդամներին, Ռումինիայի հայոց միությանը` ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար, ապա խոսեց Կոմիտաս հանճարի և ֆենոմենի մասին` մասնավորապես նշելով. «Կոմիտասը հայ ժողովրդի հավաքական կերպարի մարմնացումն է: Վերջին հարյուր տարիների ընթացքում հայ ժողովուրդն ինքն իրեն վերագտել է Կոմիտասի հանճարեղ ստեղծագործությունների մեջ: Կոմիտասի երգն ու հայ ժողովրդի ճակատագիրը միահյուսվել են և դարձել մեկ ամբողջություն: Տեղին է նշել հայ ժողովրդի մեկ այլ մեծանուն զավակ, բանաստեղծ Ավետիք Իսահակյանը` ասելով. »Ուր որ հայ կա, այնտեղ է Կոմիտասի երգը: Կոմիտասը համազգային մեծություն է: Նրա երգերով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: ...Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ, նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը»:
Կոմիտասը հավաքեց ու փրկեց հայոց երգն ու երաժշտությունը կորսվելուց, մաքրեց, զտեց ու հայացրեց այն` դարձնելով յուրատեսակ աղոթք ու հասցնելով յուրաքանչյուր մարդու սրտի նուրբ լարերին: Կոմիտասյան Պատարագը դարձավ հայ հոգևոր երաժշտության գոհարներից մեկը, որի միջոցով կարծես թե ինքնամաքրվում ենք և մերձենում Աստծուն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքով ասված` »Կոմիտասը մեզ տալիս է լուսո մեր իսկ ջահը՝ մարդկային ոգու մարտահրավերների այս դարաշրջանում լուսավորելու մեր ուղին, հնագույն մեր արժեքների շուրջ համախմբելու ամենքիս՝ իբրև ազգ, իբրև նկարագիր ու տեսլական ունեցող ժողովուրդ»:
Հաջորդ օրը, նոյեմբերի 10-ին, տարբեր ծուխերից ու հայաշատ քաղաքներից ժամանած հարյուրավոր ուխտավորներն ու հյուրերը մասնակցեցին Առաջնորդանսիտ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի ուխտի օրվան նվիրված եպիսկոպոսական Սուրբ Պատարագին, կատարվեց հոգեհանգիստ Ռումանիոյ թեմի բոլոր առաջնորդների, Տաճարում ծառայած հոգևորականաց և բարերարների հոգիների համար, տեղի ունեցավ մատաղի օրհնություն: Հավարտ ամենի բոլոր ներկաները մասնակցեցին սիրո ճաշին՝ կազմակերպված Ռումանահայոց թեմի, Ռումանահայոց միության և Բուխարեստի ծխական խորհրդի կողմից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն եւս շարունակում է էժանանալ

Հայ մրցավարները կսպասարկեն Մոլդովա Մ 21-Նիդերլանդներ Մ 21 հանդիպումը

Շանթ Սարգսյանը` «Bucharest Grand Prix Rapid» արագ շախմատի մրցաշարի հաղթող

Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկու ամսում աճել է 13.6 տոկոսով․ Հայաստանից արտահանումն ավելացել է 2.6 անգամ

Search