Artsakhpress

Միջազգային

Ստամբուլում սպանվել է սիրիական «Սպիտակ սաղավարտների» կազմակերպության հիմնադիրը

Ստամբուլում սպանվել է սիրիական ամենահայտնի մարդասիրական կազմակերպություններից մեկի`«Սպիտակ սաղավարտների» հիմնադիր Ջեյմս Լե Մեզուրյեն:

Ստամբուլում սպանվել է սիրիական «Սպիտակ սաղավարտների» կազմակերպության հիմնադիրը

Ստամբուլում սպանվել է սիրիական «Սպիտակ սաղավարտների» կազմակերպության հիմնադիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Azatutyun.am-ի փոխանցմամբ` բրիտանացի պաշտոնաթող սպայի դին հայտնաբերվել է նրա կողմից հիմնադրված Mayday Rescue Foundation-ի Ստամբուլի գրասենյակի հարևանությամբ`գլխի և ոտքերի շրջանում վնասվածքներով: «Սպիտակ սաղավարտները» սիրիական զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում գործող ամենահայտնի փրկարարական ծառայությունն է:
Այն հիմնադրվել է 2012 թվականին` հիմնականում զբաղվելով ռմբակոծություններից տուժած խաղաղ բնակիչներին օգնություն ցուցաբերելով: «Սպիտակ սաղավարտների» ներկայացուցիչները բազմիցս ապացույցներ են ներկայացրել, որոնք վկայում են Ռուսաստանի օդուժի և Սիրիայի կառավարական բանակի կողմից քաղաքացիական հաստատությունների, այդ թվում՝ հիվանդանոցների ռմբակոծությունների մասին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search