Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մինչ տարվա ավարտը կմասնակցի նաև Հնդկաստանում կայանալիք Տատա Սթիլ մրցաշարին:
Արոնյանը կմասնակցի հնդկական Տատա Սթիլին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արագ և կայծակնային մրցաշարին կմասնակցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Ուեսլի Սոն, Իան Նեպոմնիաշկին, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վիդիտ Գուժրատհին և Պենտալա Հարիկրիշնան:
Մրցաշարը բաղկացած է երկու ենթափուլերից: Արագ շախմատում գրոսմայստերները կմրցեն 9-ը, իսկ կայծակնային շախմատում` 18 մրցափուլերում:
Այն կմեկնարկի նոյեմբերի 22-ին և կանցկացվի հնդկական Կալկատա քաղաքում: Մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-: