Artsakhpress

Միջազգային

Նազարբաևը կոչ է արել միջուկային աշխարհի դեմ պայքարող համաշխարհային դաշինք ստեղծել

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել միջազգային հանրությանը միավորել ջանքերը հանուն միջուկային զինաթափման օրակարգի առաջմղման ու միջուկային զենքի տարածման արգելքի, որի համար էլ առաջարկում է ստեղծել հանուն ոչ միջուկային աշխարհի համաշխարհային առաջնորդների դաշինք:

Նազարբաևը կոչ է արել միջուկային աշխարհի դեմ պայքարող համաշխարհային դաշինք ստեղծել

Նազարբաևը կոչ է արել միջուկային աշխարհի դեմ պայքարող համաշխարհային դաշինք ստեղծել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասինհայտնում է  Tert.am-ը:
Այս մասին Նազարբաևն այսօր հայտարարել է համաշխարհային առաջատար փորձագետներին, դիվանագետներին և քաղաքական գործիչներին միավորող միջազգային «Աստանա ակումբի» 5-րդ նիստին, որն անցկացվում է քաղաքական ֆորումի ձևաչափով:
Ղազախստանի առաջին նախագահը նշել է, որ ինքն ավելի վաղ արտահայտվել է կայուն աշխարհ ստեղծելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ այդ ծրագիրն այսօր հատուկ արդիականություն է ձեռք բերել՝ Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի հետ կապված:
«Մենք տեսնում ենք, որ աշխարհում աճում է համաշխարհային այնպիսի հարթակի ստեղծման անհրաժեշտությունը, որը կպայքարի միջուկային զինաթափման և միջուկային զենքերի չտարածման օրակարգն առաջ տանելու համար: Սրա հետ կապված՝ անհրաժեշտ եմ համարում նախաձեռնել առաջնորդների համաշխարհային դաշինք՝ հանուն ոչ միջուկային աշխարհի: Աշխարհի առաջատար գիտնականները, հեղինակավոր քաղաքական գործիչներն ու դիվանագետները կարող են միավորել իրենց ջանքերը, որպեսզի միջուկային զենքերը չտարածվեն: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ կրկին հանդես գալ առաջարկով՝ վերսկսել միջուկային անվտանգության գագաթնաժողովների անցկացումը 2 տարին մեկ անգամ ձևաչափով: Ղազախստանը պատրաստ է այդ գագաթնաժողովներից մեկն ընդունել իր մայրաքաղաքում: Եվ Ղազախստանն այդ բարոյական իրավունքն ունի ամբողջ աշխարհի առաջ»,- ասել է Նազարբաևը:
Ղազախստանի առաջին նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրության ուշադրությունը պետք է ուղղվի միջուկային զենքի արգելման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուն:  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

ԱՀ ՊՆ–ն հայտնում է ևս 26 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները

ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին. հայտնի են նրանց անունները

«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Search