Artsakhpress

Միջազգային

Պեկինն ու Աթենքը խորացնում են կապերը

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Հունաստան, ուր երկուշաբթի օրը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ

Պեկինն ու Աթենքը խորացնում են կապերը

Պեկինն ու Աթենքը խորացնում են կապերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Չինաստանի նախագահն ու Հունաստանի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և հետագա համագործակցության զարգացման հետ կապված հարցեր: Երկու կողմերն էլ պատրաստ են նոր էջ սկսել երկկողմ հարաբերություններում՝ խորացնելով ռազմավարական գործընկերությունը, գրում է amerikayidzayn.com լրատվական կայքը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հունաստանի վարչապետը այցելել էր Չինաստան: Աթենքը ցանկանում է նոր ներդրումներ ներգրավել երկիր՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար:

Հանդիպումից հետո երկրների առաջնորդներն անցկացրեցին համատեղ մամուլի ասուլիս: Նախատեսվում է նաև ստորագրել ներդրումների, առևտրի խրախուսման ու շինարակական նոր նախագծերի վերաբերյալ պայմանագիր:

Իր այցի ընթացում Չինաստանի նախագահը հանդիպել է նաև Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպոլոսի հետ և ծաղկեպսակ դրել պատերազմների ժամանակ զոհված հույն զինվորականների հիշատակը հարգող անհայտ զինվորի գերեզմանի հուշարձանին, երկրի խորհրդարանի մոտ:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի ոորակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -67-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search