Artsakhpress

Սփյուռք

Հայաստանի և Սփյուռքի միջև չկա սահման, մենք մի ամբողջություն ենք. Նիկոլ Փաշինյան

Ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի` տրվել է ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները:

Հայաստանի և Սփյուռքի միջև չկա սահման, մենք մի ամբողջություն ենք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Սփյուռքի միջև չկա սահման, մենք մի ամբողջություն ենք. Նիկոլ Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանց թվում են եղել` Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ:
Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած քննարկումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հակամարտությանը: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Արդեն ավանդույթ է դարձել, որ օտարերկրյա այցերը պարտադիր ուղեկցվում են համայնքի ներկայացուցչների հետ հանդիպումներով, ավելի նեղ, ընդլայնված կազմերով: Սա կարևոր արձանագրում է և արտահայտում է այն նոր քաղաքականությունը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարում է Հայաստան-Սփյուռք հարաբերություների տիրույթում, դրա իմաստը` համահայկականության հաստատումը որպես առաջնահերթություն արձանագրելն է:
Եվ ուզում եմ արձանագրել, որ այդ նոր քաղաքականության իմաստը ճիշտ նույն կերպ ընկալված է նաև միջազգային գործընկերների կողմից, երեկ և այսօր զրույց եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ և այդ երկու հանդիպումների ընթացքում էլ Ֆրանսիայի նախագահը հատուկ անդրադարձ է ունեցել ֆրանսիայի հայ համայնքին: Եվ սա ինձ առանձնապես ուրախացնում է այն փաստով, որ օրինակ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի կառավարությանը, Հայաստանը և Սփյուռքը դիտարկում է որպես մեկ ամբողջություն: Եվ մեր շփումներում իմ բարեկամը` էմանուելը, անընդհատ ուզում է ընդգծել, թե ինչքան կարևոր, ազդեցիկ է Ֆրանսիայի հայ համանքը և ինչպիսի մեծ դերակատարում ունի Ֆրանսիայի հանրային կյանքում, բոլոր ոլորտներում: Եվ ինձ համար մեծ պատիվ է, երբ նա անուններով, ազգանուններով հիշում է մի շարք մարդկանց, ովքեր այսօրվա երեկոյին ներկա են:
Այս ֆոնին մնացած հարցերը կարծես ինքնաբերաբար են լուծվում, Ֆրանսիայի հայության մասին խոսակցությունից հետո արդեն ակնհայտ է, եթե իրենք հարց ունեն մեզ հետ` այն պետք է անպայման լուծենք և եթե մենք ունենք հարց իրենց հետ` այդ հարցը անպայման պետք է լուծվի: Եվ ուզում եմ անկեղծ ասել, որ երեկ և այսօր մեր զրույցների ընթացքում պայմանավորվեցինք, որ մեր օրակարգի բոլոր հարցերը արագ լուծում կստանան: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ հնարավորության համար, որովհետև ձեր ներկայությունը, հեղինակությունը, հանգամանքն է, որ բոլոր հարցերին լուծումներ է տալիս և ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մեր և Ֆրանսիայի համար այդպիսի ուժեղ թիկունք եք ստեղծել: Մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը պետք է լուծենք, որովհետև դրանք շատ կարևոր են բոլորիս համար:
Իրականում համահայակականության գաղափարը շատ կարևոր է մեզ համար, որի հիմնական գաղափարը հետևյալն է. չկա սահման Հայաստանի և Սփյուռքի միջև, մենք մի ամբողջություն ենք և երբ հանդես ենք գալիս այդպես` բոլոր հարցերն այլ պատկեր են ստանում և բոլոր հարցերը դառնում են լուծելի:
Մեր կառավարության նպատակն այսպիսի իրավիճակ ստեղծելն է. Հայաստանի Հանրապետությունն ամբողջ հայության ներկայացուցիչն է և սա այն վճռական գործոնն է, որ պետք է թույլ տա իրական փոփոխություններ մտցնել մեր երկրի, ժողովրդի պատմական ճակատագրի մեջ, այդ ճակատագիրը հանել այն արատավոր ցիկլից, երբ մեր բախտը բերում է և աշխարհաքաղաքական հանգամանքները նպաստվոր են` ունենում ենք պետականություն, իսկ երբ այն փոխվում է` մենք կորցնում ենք այդ ամենը: Մեր խնդիրն է` դուրս գալ այդ ցիկլից և կարող եմ վստահ ասել, որ այսօր մենք քայլ առ քայլ դուրս ենք գալիս այդ ցիկլից:
Եվ հիմա պետք է տեղյակ պահեմ ձեզ. այս մեկուկես տարվա գործունեությունից հետո կարող եմ ասել, արձանագրել, որ մենք արդեն շոշափելի հաջողություններ ունենք նաև արտաքին քաղաքականության ոլորտում: Լեռնային Ղարաբաղի հարցում ձևավորվում է բոլորովին նոր ասելիք և բովանդակություն, որն ուղիղ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հարցի իրական ասելիքի և բովանդակության հետ: Իմ համար վարչապետի կարգավիճակում ամենամեծ զարմանքն այն է, որ միջազգային հանրությունն, այնուամենայնիվ, կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարցի բովանդակության մասին պատկերացումը և դա համատարած ներկայացվում է որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Եվ կարող եմ ասել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք աշխատում էինք ԼՂ հարցի իրական բովանադակությունը, այն, որ մենք մեր ներսում կրում ենք, դնել որպես արձանագրում միջազգային հանրության սեղանին: Մինչև բոլորովին վերջերս տպավորություն էր, որ այդ խոսակցության մեջ միայնակ ենք, բայց հիմա կարող եմ արձանագրել, որ մեր ասելիքը ընկալվում, հասկացվում է միջազգային հանրության կողմից, և ես սա համարում եմ հաջողություն:
Այսօր կարող եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ի վերջո, ավելի խորությամբ են ընկալում և ընդունում մեր դիրքորոշումները. նրանց համար կարծես մեր դիրքորոշումներն ավելի հասկանալի են, և այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով: Այսպիսի իրավիճակ չի եղել երբեք, մենք չենք ունեցել մի իրավիճակ, երբ Հայաստանի ու Արցախի պատկերացումները մինչև վերջին նյուանսը նույնական լինի, կամ առնվազն այնքան նույնական չեն եղել, որքան այսօր:
Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք հաջորդ կարևոր արդյունքին, որ հայ ժողովրդի շրջանում հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ և մենք շուտով կհասնենք այն վիճակին, որ հայության դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում նույնական են:
Ուզում եմ արձանագրել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բոլորդ էլ ականատես եք եղել. որոշակի հոռետեսական գնահատումներ են հնչել, օրինակ, հայ-ռուսական հարաբերություններում: Կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի և ՌԴ-ի իշխանությունների միջև կա լիարժեք փոխըմբռնում մեր հարաբերությունների,  բովանդակության, ռազմավարության ներկայի և ապագայի վերաբերյալ: Եվ հույս ունեմ որ ՌԴ ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները հիմա արդեն ակնհայտ են դարձնում այդ իրողությունը:
Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք մեծ խնդիրներ չենք ունեցել և այսօր էլ չունենք: Հայ-վրացական հարաբերությունները, թույլ տվեք պնդել, երբեք ավելի բարձր մակարդակի չեն եղել: Իրանի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում, ԱՄՆ-ի հետ մենք մեկնարկել ենք ռազմավարական երկխոսություն և կան բոլոր նշաններն արձանագրելու, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նույնպես շատ մոտ ենք մի կարևոր ճեղքման»:
Անդրադառնալով ներհայաստանյան իրականությանը` վարչապետը նշել է, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, քաղաքացիների ազատությունը, ժողովրդի իշխանությունը Հայաստանում այլընտրանք չունեն: «Միջազգային շատ հարթակներում, այսօր էլ գործընկերներիս ելույթները լսելիս արձանագրում էի, որ նրանք խոսում էին իրենց երկրներում կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Ես այդ ելույթները լսելով, ինքս իմ ներսում խոսում էի, որ մեզ այդ ճանապարհը չի կարող հետաքրքիր լինել, որովհետև մենք պետք է խոսենք ոչ թե կոռուպցիան նվազեցնելու, այլ այն արմատախիլ անելու մասին:
Եվ մենք հստակ գնում ենք այդ ճանապարհով ու որևէ նախկին, ներկա կամ ապագա պաշտոնյա չի կարող հույս ունենալ որ կարող է դուրս մնալ այս տրամաբանությունից: Մեր կուսակցական փակ ժողովներում մի քանի անգամ այս քննարկումն ունեցել ենք և ասել. Հայաստանից կամ ժողովրդից մի կոպեկ գողացողն ուղիղ անձնական թշնամի է մեզ համար: Մնացածն արդեն բանավեճ է Հայաստանի ապագայի մասին և ես համոզված եմ, որ այն գնալով ավելի ու ավելի բովանդակային կդառնա:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր բանավիճում են մեզ հետ, քննադատում, որովհետև դրանով հնարավորություն են տալիս մեզ սրբագրել մեր սխալները: Մենք այսպես ենք ընկալում մեր անելիքն առաջիկայում:
Ես չեմ կարող երաշխավորել, որ մեր կառավարությունը, անձամբ ես կլինենք անսխալական, բայց կարող եմ երաշխավորել, որ մեր ժողովուրդը կունենա հնարավորություն` ուղղել մեր սխալներն այն ժամանակ, երբ կհամարի, որ մենք սպառել ենք մեր սխալներն ուղղելու հնարավորությունները: Որովհետև մենք այսօր հանդես ենք գալիս որպես ՀՀ կառավարություն, որպես ՀՀ իշխանություն, բայց ուզում եմ արձանագրել, որ ՀՀ –ում իշխանությունը պատկանում է ՀՀ հպարտ քաղաքացուն և մենք մեզ ընկալում ենք որպես քաղաքացուն, երկրին ծառայություն մատուցող: Ուզում եմ հավաստիացնել, որ այդ ծառայությունը կմատուցենք մեր կարողությունների առավելագույն ուժերով: Մնացածն արդեն քաղաքացիների գնահատման խնդիրն է:
Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում, կեցցե՛ սփյուռքը, որոնց երեխաները ապրելու են և այսօր էլ ապրում են Հայաստանում: Համոզված եմ, որ բոլորդ ապրում եք Հայաստանով, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:
Այնուհետև վարչապետը պատասխանել է ընդունելության մասնակիցների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում կրթության ոլորտի զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական զարգացումներին և այլ թեմաների:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search