Artsakhpress

Տնտեսական

Հայաստանն առաջին անգամ դարձել է Ռուսաստան թանկարժեք իրերի ամենախոշոր արտահանողը

«FinExpertiza» միջազգային հաշվեքննիչ-քոնսալթինգային վերլուծաբանական ծառայությունը հրապարակել է տվյալներ Ռուսաստան ներկրվող թանկարժեք քարերի եւ մետաղների, ինչպես նաեւ դրանցից պատրաստված իրերի մասին 2019 թվականի հունվար-օգոստոս կտրվածքով։

Հայաստանն առաջին անգամ դարձել է Ռուսաստան թանկարժեք իրերի ամենախոշոր արտահանողը

Հայաստանն առաջին անգամ դարձել է Ռուսաստան թանկարժեք իրերի ամենախոշոր արտահանողը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չինաստանը, որը վերջին երեք տարիներին առաջատարն էր Ռուսաստան թանկարժեք քարերի ներմուծման գծով, տեղը կզիջի Հայաստանին։
«Առաջին ութ ամիսներին Հայաստանից ներկրվել են 140,9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք իրեր, այն դեպքում, երբ Չինաստանից՝ մոտ 61,8 մլն դոլարի։ Հայաստանից առաջին հերթին ներկրում են թանկարժեք մետաղաջարդոն (95,9 մլն դոլար) եւ ադամանդներ (33,2 մլն դոլար)»,- news.am-ի փոխանցմամբ, գրում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով «FinExpertiza»-ի տվյալներին։ 
Ներկրված թանկարժեք իրերի ընդհանուր արժեքը հեռավոր արտասահմանից եւ ԱՊՀ երկրներից կազմել է 658,8 մլն դոլար, ինչը 45,75 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։
2019 թվականին Ռուսաստանին թանկարժեք իրերի խոշոր մատակարարների հնգյակի մեջ են մտել Իտալիան (58,3 մլն դոլար), Մեծ Բրիտանիան (49,8 մլն) եւ Գերմանիան (34,5 մլն)։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -20-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search