Artsakhpress

Ռազմական

ՊՆ-ն դասընթացներ է կազմակերպում նախազորակոչային տարիքում գտնվող անձանց համար

Պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ:

ՊՆ-ն դասընթացներ է կազմակերպում նախազորակոչային տարիքում գտնվող անձանց համար

ՊՆ-ն դասընթացներ է կազմակերպում նախազորակոչային տարիքում գտնվող անձանց համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախապատրաստական դասընթացների նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ դասընթացների մասնակիցներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար։

Նախապատրաստական դասընթացների բովանդակությունն է.

գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն,
մաթեմատիկական անալիզ,
հավանականությունների տեսություն,
ծրագրավորման հիմունքներ,
մեքենայական ուսուցման հիմունքներ,
նեյրոնային ցանցերի հիմունքներ,
ավարտական նախագծեր:

Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ http://bit.ly/2MTEtZy հղումով:

«1991 ստորաբաժանման» մասին տեղեկատվության կարող եք ծանոթանալ http://mil.am/hy/news/6898 հղումով:

Հարցերի դեպքում կարող եք գրել 1991.ai@fast.foundation էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով։

Նախապատրաստական դասընթացներն անվճար են։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

ԱՀ ոստիկանությունն իրազեկում է

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Search