Artsakhpress

Միջազգային

Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ կմասնակցի 2020-ի նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ 2016-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը դեռեւս չի ծրագրում սկսել 2020-ի նախագահական մրցավազքը, սակայն չի բացառում իրադարձությունների նման զարգացումը:

Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ կմասնակցի 2020-ի նախագահական ընտրություններին

Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ կմասնակցի 2020-ի նախագահական ընտրություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում, հաղորդում է News.am-ը:
«Ինչպես ես ասում՝ երբեք, երբեք, երբեք մի ասա «երբեք»»,- ասել է Քլինթոնը՝ նշելով, որ իր աջակիցները փորձում են համոզել իրեն առաջադրվել 2020-ի նախագահական ընտրություններում:
«Այս պահին դա բացարձակ չի մտնում իմ ծրագրերի մեջ»,- ասել է նա:
Հիլարի Քլինթոնն առաջին անգամ որոշել էր պայքարել նախագահի պաշտոնի համար 2008-ին, սակայն զիջել էր դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամային փրայմերիզների ժամանակ: 2016-ին կուսակցությունը հաստատել էր, որ Քլինթոնը կմասնակցի 2016-ի նոյեմբերի 8-ին նախագահական ընտրություններին, սակայն այդ ժամանակ Քլինթոնը զիջել էր հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին:
ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները կանցկացվեն 2020-ի նոյեմբերի 3-ին: Կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովա նահանգում 2020-ի փետրվարի սկզբին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որի ժամանակ կառաջադրվի նախագահի թեկնածուն, տեղի կունենա 2020-ի հուլիսի 13-16-ին Միլուոկիում (Վիսքոնսին նահանգ): Հանրապետական կուսակցության համագումարը տեղի կունենա 2020-ի օգոստոսի 24-27-ին Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կառոլինա նահանգ): 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search